Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Բռնապետության դեմքը. Իշխանի վերջին մեղքը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։ Պատգամավորը կարծում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, և նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։ Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել Համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած Սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք ևս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար։

Մենք երեկ արդեն անդրադարձել ենք այս նախաձեռնությանը ու բացահայտել ենք Զաքարյանի կերպարը՝ ընդհանուր անդրադարձ կատարելով նրա անցյալին, հանցավոր, ապօրինի հարստացման մի քանի դրվագների, կոռուպցիոն գործարքներին։ Զաքարյանը կմնա մեր տեսադաշտում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը կամ չի հեռացվել դրանից։ Սա մեր «վեթինգի» նվազագույն պայմանն է։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառունների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը, որը նաև քաղաքական «քամելեոնի» հատկություն ունի ու թերևս կփորձի «լեզու գտնել» նաև նորերի հետ, եթե Հայաստանում ու Սփյուռքում նրա դեմ մեծ շարժում չծավալվի։

Կառավարության երիտասարդ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մի քանի օր առաջ կառավարությունում հյուրընկալել էր Իշխան Զաքարյանին, կարող է օբյեկտիվորեն տեղեկացված չլինել նրա անցյալի մասին, սակայն կարծում ենք՝ գոնե երկու դրվագով հիշում է ՎՊ նախկին նախագահի հետհեղափոխական «առկայծումները»։

Իշխան Զաքարյանը նախկին խորհրդարանի այն պատգամավորներից մեկն էր, որին ԱԺ-ում ոչ ոք գրեթե չէր տեսնում։ Նա մեկուսացած էր անգամ իր խմբակցությունում՝ «Ծառուկյան» դաշինքում, այն բանից հետո, երբ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո փորձեց «պուտչ» կամ «ցուցակային հեղափոխություն» կազմակերպել Գագիկ Ծառուկյանի դեմ։

Սակայն Զաքարյանը հեղափոխության հաղթանակից հետո երկու անգամ «երևաց»։ Առաջին անգամ՝ անցած տարվա օգոստոսին. նա ստորագրեց ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների երաշխավորագրի տակ, որով ակնկալվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Զաքարյանն այս դեպքում ևս գործեց «Ծառուկյան» խմբակցության որոշմանը հակառակ։

Սակայն Զաքարյանի ինտրիգային որակներն իրապես «բացահայտվեցին» 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ հոգեվարքի մեջ գտնվող նախկին խորհրդարանը հին համակարգի ռեստավրացիայի կամ հեղափոխության ռևանշի վերջին փորձն արեց։ Խոսքը ԱԺ Կանոնակարգում նախաձեռնված փոփոխությունների մասին է, որոնց միջոցով նախկին համակարգը փորձում էր կանխել նախորդ ԱԺ լուծարումը։

Հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ օրը խորհրդարանում էր «ընդհատակ» անցած Իշխան Զաքարյանը, որը միշտ համարվել է Քոչարյանի հիմնական լոբբիստներից մեկը։ Զաքարյանը մասնակցել է խորհրդարանի «գիշերային» դավադրությանը, ու սա այն պարագայում, երբ նրան ամիսներով հնարավոր չէր տեսնել խորհրդարանում։ Այս նախկին պատգամավորը Քոչարյանի «աչքերն» է, ըստ այդմ՝ կասկած չկա, որ հոկտեմբերի 2-ի գործընթացը Քոչարյանի համար ավելի մեծ պլանի բաղկացուցիչ է եղել, ու երկրորդ նախագահն անհրաժեշտություն է ունեցել ներսից կառավարելու գործընթացները։

Գուցե Տիգրան Ավինյանը, հյուրընկալելով Իշխան Զաքարյանին, նրան իր երախտագիտությունն է հայտնում՝ վերջինիս կողմից հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի գործընթացին ակամայից նպաստելու համար։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Իշխանը իր վերջին մեղքը գործել է հեղափոխության դեմ, ու առնվազն տարակուսելի է, որ «պատվի» է արժանանում հեղափոխության թիմի փոխվարչապետի մակարդակով։

Հեղափոխությունը չի կարող կոմպրոմիսի գնալ նախկին համակարգի «կասիրներից» մեկի հետ։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում