Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

ԱԺ նախագահը համարժեք պատասխան է տվել. Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս կայացած հանդիպումը միանշանակ ընկալում չստացավ ոչ միայն քաղաքագիտական-փորձագիտական դաշտում, այլև  Հայաստանի իշխանական վերնախավում։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանը՝ մասնավորապես նշել էր, որ այն չի ողջունում: «Ի վերջո՝ որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։

Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի կամ որևէ այլ դեսպանի շփումն իր հետ»,- ասել է Միրզոյանը։

Այսպիսով՝ խորհրդարանի նախագահը հստակ արձագանք է տվել թե՛ Ռուսաստանի դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը և թե՛ հասկացրել է, որ համարժեք չի համարում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններով Ռոբերտ Քոչարյանի գործն անկյունաքարային խնդիր է, և այն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների  տրամաբանության վրա: «Հայաստանի իշխանությունները չեն թաքցրել, որ ցանկանում են Քոչարյանի գործը դիտարկվի որպես Հայաստանի ներքին խնդիր, և նորություն չէ այն հանգամանքը, որ ցանկացած արտաքին միջամտություն այդ հարցում ցանկալի չէ։ Եղել են տարբեր իրավիճակներ, երբ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ, տարբեր լրագրողներ Քոչարյանի հետ կապված հայտարարություններ են արել, որոնք մեր իշխանությունները չեն համարել տեղին միջամտություն, և սա ևս այդպիսի մի դեպք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս կոնտեքստում ԱԺ նախագահի հայտարարությունը միանգամայն տրամաբանական էր։ Հարցին, թե Երևանի այս դիրքորոշումը առաջիկայում անդրադարձ կունենա՞ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության վրա, Ռոբերտ Ղևոնդյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն,  ամեն ինչ հեղափոխությունից հետո ծավալվող իրադարձությունների տրամաբանության մեջ է։ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն ողջունում արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին, և դա Հայաստանի անկախացման, Հայաստանի՝ որպես պետական միավորի հաստատման, որպես ինքնուրույն գործընթացներ իրականացնող սուբյեկտի ներկայացման գործընթացի մի մասն է»։

Ռոբերտ Ղևոնդյանը միևնույն ժամանակ անդրադառնալով այն տեսակետներին, թե այս ընթացքում Մոսկվան այնքան էլ չի ողջունել Հայաստանի ինքնուրույն քաղաքականության դրսևորումները, նշեց. «Իհարկե, Ռուսաստանը կորցնում է  որոշակի լծակներ Հայաստանի հետ կապված՝ հիմնական լծակներն իրենց ձեռքում են, բայց  Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, ինչն այնքան էլ Ռուսաստանի շահերից չի բխում։ Կարծում եմ, որ Ռուսաստանն այսօր այնպիսի միջազգային իրավիճակում է, որ հնարավորություն չունի ուղղակիորեն ազդելու և թույլ չտալու Հայաստանին վարել բալանսավորված քաղաքականություն։ Այսպես թե այնպես Հայաստանը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղեծրում, սակայն որոշակի գործողություններ, որոնց մասին վարչապետն ընտրվելուց հետո հայտարարել էր, մնում են ուժի մեջ։ Վարչապետը նշել էր, որ Հայաստանի արտաքին ուղղվածությունները զարգանալու են ինքնուրույն՝ առանց մեկը մյուսով պայմանավորելու։ Հաշվի առնելով Ռուսաստանի ռեսուրսները և իրավիճակը Ռուսաստանի շուրջ՝ կարող ենք ասել, որ այդ պետությունը չունի այն հնարավորությունները, որ Հայաստանին ստիպի կամ ուղղակիորեն ազդի, որ Հայաստանը չզարգացնի իր հարաբերությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոնների  հետ՝ այդ թվում այն կենտրոնների, որոնք որ Ռուսաստանի հետ ունեն խնդիրներ»։

Ըստ Ղևոնդյանի՝ այժմ հարմար պահ է, որպեսզի Հայաստանը կարողանա իր արտաքին քաղաքականության մեջ որոշակի ինքնուրույնություն ձեռք բերի և պահպանի՝ հաշվի առնելով Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ նախագահի գնահատականը միանգամայն ճիշտ է և չի կարող հանգեցնել որևէ հետևանքի: «Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն ունի անմեղության կանխավարկած, բայց ամբաստանվում է ծանրագույն և Սահմանադրությունը խախտող մեղադրանքներում։ Ուստի այս պարագայում որևէ օտար երկրի, հատկապես դաշնային հարաբերություններ ունեցող երկրի դեսպանի հանդիպումը կարող է ոչ միանշանակ դիտարկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանն ընդգծեց. «Եթե անկեղծ լինենք՝ դա կարող է դիտարկվել իբրև  խրախուսման մի ձև, որն օտար պետության պարագայում, համոզված եմ, ճիշտ չէ։ Ընդհանրապես ազգային անվտանգությունը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և 21-րդ դարում, երբ թվում է թե ինքնիշխանությունը լիովին հասկանալի գաղափար է ու բոլորի կողմից միջազգային փաստաթղթերում ընդունված, մենք տեսնում ենք, որ շատ պետություններ փորձում են խառնվել այլ պետությունների իշխանությանը։ Հիբրիդային պատերազմները, որոնք շատ հաջող կերպով իրականացվում են, ըստ էության, հենց այդպես են սկսվում։ Այսինքն՝ դու սկսում ես խրախուսել նրանց, ովքեր իրավական ինչ-որ խնդիրներ ունեն, հանդիպում ես, քննարկումներ ծավալում ու դրանով կարող ես այնպիսի գործընթացներ հրահրել, որոնք բնավ չեն բխում տվյալ պետության ուղեգծից»։

Մեր զրուցակիցը ԱԺ նախագահի արձագանքը համարժեք ու ճիշտ որակեց և նշեց. «Իմ համոզմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն ևս պետք է արձագանքի։ Տեսեք՝ մեր դեսպանը Ռուսաստանում կամ այլ երկրում չի հանդիպում այնպիսի մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ բարձրագույն օրինականության հետ։ Սա ոչ միայն դիվանագիտական, այլև քաղաքական քայլ էր։ Ես նորից պնդում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է հայտարարի, որ դա առնվազն  անհասկանալի է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ ՌԴ քաղաքացի, ամեն ինչ բացատրելի կլիներ, բայց որքան ինձ հայտնի է՝ նա Ռուսաստանի քաղաքացի չէ, ի՞նչ էր ուզում ճշտել դեսպանը պարոն Քոչարյանի հետ: Երբ նա իր խնդիրները իրավական դաշտում կհանգուցալուծեր, նրա հետ հանդիպումը կլիներ բնական՝ իբրև ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպում, խորհրդատվություն, զրույց։ Բայց այս պարագայում դա ակնհայտորեն քաղաքական միջամտություն է, որն ուղղված է մեր երկրի ինքնիշխանության դեմ և կարող է դիտարկվել ոչ բարեկամական և վտանգավոր գործողություն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում