«Վերա Օլիմպ» խմբի կողմից «Լայսա» գովազդային ընկերության ձեռքբերումը իրականացվել է սենատոր Սուլեյման Քերիմովի ընտանիքից ֆինանսավորման ներգրավմամբ: ՌԲԿ-ին այս մասին հայտնել են երեք աղբյուրները, որոնցից երկուսը մոտ են «Լայսայի» նախկին սեփականատերերին, մեկը՝ նորերին:
Գործարքը ղեկավարել է Սաիդ Քերիմովը՝ միլիադատիրոջ որդին, պնդում է ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկը:
«Վերա Օլիմպ»-ի սեփականատերերն են Լևան և Ռոբերտ Միրզոյանները, ինչպես նաև Բեքհան Բարախոևը, ավելի վաղ ասել էր խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Դյումինը: Նա նաև հայտնել էր, որ խումբը հետաքրքրված է Russ Outdoor-ի՝ ոլորտի առաջատարի գնմամբ:
Հունիսի 14-ին՝ ուրբաթ, «Վերա Օլիմպ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Դյումինը չէր հաստատել Քերիմովների ընտանիքի մասնակցությունը «Լայսայի» գնմանը:
«Լայսայի» գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանություններից: Սուլեյման Քերիմովի օգնականը չի պատասխանել ՌԲԿ-ի թղթակցի զանգերին: