«Պարոն Միրզոյանն իր կարծիքն է արտահայտել, ես էլ իմ կարծիքն եմ արտահայտել, և որևէ տեղ գրված չէ, որ ԱԺ նախագահի կարծիքը գերակա է այսպես ասած շարքային պատգամավորի կարծիքից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ շարունակելով պնդել, որ Գագիկ Ծառուկյանին քննչական կոմիտե հրավիրելու մեջ միտում է տեսնում:
Նա նշեց, որ ինքը հերթական անգամ համոզվում է, որ մի քանիսի մոտ կա ցանկություն անպայման պարոն Ծառուկյանի անունը կապել բացասական ազդակներ պարունակող երևույթի հետ: