Ինդոնեզիան մտադիր է ԱՄՆ վերադարձնել թունավոր թափոններով հինգ կոնտեյներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինդոնեզիայի շրջակա միջավայրի պաշտպանության և անտառտնտեսության նախարարության հայտարարության համաձայն՝ երկիր է ժամանել 65 տարա։
Ենթադրվել է, որ դրանցում կլինեն էկոլոգիապես անվնաս թափոններ, ներառյալ՝ թուղթ, գործվածք և կոշկեղեն։ Սակայն ստուգումից հետո առնվազն 5 տարայում թունավոր թափոններ են հայտնաբերվել։
Դրանք բեռնել են նավ և առաջիկայում ԱՄՆ-ի նավահանգիստներից մեկը կուղարկեն։