Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Փաշինյանի վտանգավոր մենությունը․ ՔՊ-ի «հանրապետականացման» մեկնարկը

ՔՊ 5-րդ համաժողովն ավարտվեց։

Ցավոք, հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ձևավորել ուժեղ քաղաքական թիմ, որը համարժեք կլինի երկրի առջև ծառացած խնդիրներին։ Համաժողովը կարծես օտարված էր երկրի իրական կյանքից․ դրանում, ըստ էության, անդրադարձ չեղավ պետական կառավարման կարևորագույն խնդիրներին, չհնչեցին քաղաքական ուղերձներ, երկրի զարգացման հայեցակարգեր, անգամ իսկ չներկայացվեց քաղաքական համակարգի ՔՊ տեսլականը։

Թերևս քաղաքական բովանդակային բաղադրիչի բացակայությունն էր պատճառը, որ Հայաստանի իշխանության առաջին դեմքերն իրենց կուսակցական համագումարում շարունակում էին խանդավառությամբ գովազդել անցած տարվա հեղափոխությունը՝ դրանով անուղղակիորեն խոստովանելով, որ իշխանության մեկ տարում ձեռքբերումերը բավականին համեստ են։

Համագումարը, մեծ հաշվով, անցավ Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերի» մերժման թեզի շրջանակներում։ Ապագաղափարական նման միջավայրից դժվար է ակնկալել քաղաքական հստակ ուղերձներ, կրեատիվ իդեաներ։ Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխական ռոմանտիկների թիմը մեկ տարում հասցրել է կտրվել իրականությունից, ինչը որևէ լավ բան չի խոստանում երկրին։ Օրինակ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը համաժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան: «Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- ասել է խորհրդարանի նախագահը։ Ավելորդ չէ ասել, որ նման տեսակետը հիմա հումորով է ընդունվում անգամ Հայաստանում, էլ չենք ասում աշխարհի մասին, որն ակնհայտորեն հոգնել է այն հանգամանքից, որ մեր իշխանավորները փորձում են հեղափոխությունն, այպես ասած, «վաճառել» իրենց վրա։

Կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է ՔՊ առաջիկա տարիների հիմնական առաքելությունը․ «Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»։

Իհարկե, դժվար է պատկերացնել, թե «գաղափարապես ամուր շարքեր» ինչպես է հնարավոր պատկերացնել «իզմերի» մերժման համատեքստում, սակայն այս համաժողովում չի ձևակերպել քաղաքական որևէ պլատֆորմ, ըստ այդմ՝ նույնիսկ անիմաստ է խորքային վերլուծություն անել այս հարցի կապակցությամբ։

Համաժողովի միակ ինտրիգը վարչության մրցկացային ընտրություններն էին ու դրա նոր նախագահի հարցը։ Սասուն Միքայելյանն ընտրվել է ԵԿՄ նախագահ ու բացի այդ՝ տեսանելի էր, որ նա ՔՊ վերնախավում յուրայինի ընկալում չունի՝ հատկապես Աբովյանի ընտրություններից հետո, ու այսպես, թե այնպես՝ նրա նախագահության ավարտը կուսակցությունում կանխատեսելի էր։

Արդեն այն փաստը, որ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հուշում է, որ կուսակցությունը, ՀՀԿ-ի օրինակով, մարզերում ամրապնդվելու է վարչական ռեսուրսի օգնությամբ։

Փաստենք, որ ՔՊ նորընտիր վարչության անդամների գրեթե կեսը գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, ինչը հուշում է, որ Փաշինյանի կուսակցությունը գնում է ՀՀԿ-ի ճանապարհով ու, ըստ էության, չի լինելու ավտոնոմ, ինքաբավ քաղաքական ուժ ու ավելի շատ լինելու է գործադիր իշխանության քաղաքական քողածածկույթը։ Համենայն դեպս, կադրային այս կազմով ՔՊ-ն չի կարող քաղաքական առողջ վերահսկողություն իրականացնել իր ձևավորած իշխանության նկատմամբ, նաև՝ դառնալ երկրում քաղաքական օրակարգ ձևավորող լուրջ սուբյեկտ։

Այս համաժողովն ավելի ընդգծված դարձրեց Փաշինյանի վտանգավոր մենությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում