Հունիսի 15-ին Միլանում տեղի է ունեցել Versace-ի ցուցադրությունը, որին մասնակցել են հայտնի մոդելներ և Դոնաթելա Վերսաչեի հիմնական սիրելիները՝ Իրինա Շեյքը, Հադիդ քույրերը, Ստելլա Մաքսվելը:
Օրերս տեղի ունեցած մուլտիբրենդային ցուցադրության կազմակերպիչը Կարին Ռոիթֆելդն էր: Իսկ հայտնի մոդելներ Իրինա Շեյքը և Հադիդ քույրերը մասնակցել են Versace-ի գարուն-ամառ-2020 շոուին:
Դոնաթելա Վերսաչեն նոր հավաքածու է ներկայացրել, որում ներառված վառ կերպարները կարող էին զարմացնել նույնիսկ նորաձևության ամենափորձառու սիրահարներին: Պրինտերի յուրօրինակ համադրություն, թրենդային բուրգունդի երանգներ և ճիշտ ընտրված դետալներ՝ իտալացի դիզայները գիտի, թե ինչ է պետք կանանց:
Շոուի հիմնական աստղը մոդել Իրինա Շեյքն էր, որը Բրեդլի Կուպերից բաժանվելուց հետո ամբողջովին տարվել է աշխատանքով: