Ներկայացնում ենք միջազգային երաժշտական խումբ, որն իր ուրույն ոճը բերեց Հայաստան: Allianplace խումբը ճանաչում ձեռք բերեց 2018թ.-ին՝ մասնակցելով մի շարք փառատոնների և միջոցառումների:
Իսկ հենց այսօր կայացավ խմբի առաջին տեսահոլովակի պրեմիերան:
Տեսահոլովակը աչքի է ընկնում իր հետաքրքիր դրվագային անցումներով և վառ գունավորությամբ: Տեսահոլովակն արժանացել է նաև միջազգային շուկայի ուշադրությանը, որի շնորհիվ խումբը ստացել է արտասահմանյան ֆեստերին մասնակցելու հրավերներ:
Հուսանք՝ դուք էլ կհավանեք: Դե ինչ, բարի դիտում: