Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Իզմ-երից հրաժարվելու անդառնալի հետևանքների․․․ և դրական կողմի մասին. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեծ սպասումներ չունեի, միայն հույս, որ հեղափոխությունից մեկ տարի անց պրակտիկ քաղաքականության մեջ գտնելու իրողությունը քաղաքական հասունության պատճառ կդառնա։ Ավաղ․․․

Իզմ-երի նկատմամբ իշխող կուսակցության առաջնորդի անտագոնիստական վերահաստատումը Հայաստանին նոր՝ ներքին և արտաքին մարտահրավերների առաջ է կանգնեցնելու, որոնցից ես առավելապես կանգ կառնեմ արտաքին վտանգների վրա, բայց նախ անդրադառնամ ներքին ասպեկտին․

Իզմ-ը չափազանց կարևոր է երկրի կառավարման, ժողովրդավարության, կոռուպցիայի, օլիգարխիայի, մենաշնորհների և հանուն ու ընդդեմ բոլոր պայքարների ու ընդհանրապես վարքաբանության, կանխատեսելիության առումներով՝ հասկանալու համար, թե որքանով են երկրում հեղափոխությամբ սկիզն առած փոփոխությունները երկարաժամկետ, հաստատուն և կայուն։

Հայաստանի իշխանության ղեկին գտնվող իզմ-եր մերժող քաղաքական ուժի կառավարությունը այսուհետ առավել ևս թող հույս չունենա որ որևէ լուրջ երկրի ձեռնարկատեր, ներդրող երկարաժամկետ որևէ ծրագիր կպլանավորի մեր երկրում։ Չի կարող հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պայքարը կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ կախված լինել մեկ մարդու կամքից՝ առանց դրա համար անհրաժեշտ գաղափարական արմատի և ոռոգման։

Չեն կարող երկրում ազդարարված ընդդեմ և հանուն պայքարները հաջողել, եթե դրանք չեն բխում իշխանության վրա գտնվող քաղաքական ուժի քաղաքական հավատամքից և գաղափարախոսությունից։

Իշխող ուժի այսօրվա համագումարում իզմ-երից հրաժարվելու մասին վերջնական ամրագրումը իշխանական կուսակցությանն ու նրա առաջնորդին թույլ է տալու հետայսու կամաց-կամաց քաղաքական ընդդիմախոսների և հակառակորդների դեմ պայքարում լինել ավելի ազատ՝ գործի դնելով իշխանության ձեռքի տակ առկա զինանոցի ավելի լայն գործիքակազմ։ Որևէ իզմ-ի հավատարիմ չլինելու մասին այսօրվա ամրագրումը նաև դրա մասին է, կամ դրա նախերգանքը․․․

Բայց սա ոչինչ։

Այսօրվա ելույթում իզմ-երից հրաժարվելու վերաբերյալ վարչապետի վերահաստատումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության և առհասարակ մեր երկրի արտաքին հարաբերությունների վրա։

2016-ին Բրեքզիթից հետո արտահամակարգային Թրամփի, եվրոպական մեկ-երկու երկրներում և առանձին քաղաքներում պոպուլիստական ուժերի հաղթանակը, Հայաստանում Փաշինյանի և Ուկրաինայում Զելենսկու ընտրություններով այդ շրջափուլը կարծես փակվում է, որի ապացույցը Եվրախորհրդարանի ընտրություններն են՝ մասնակիցների ակտիվությունն ու հաղթած դասական քաղաքական ուժերի տոկոսներն ու դասավորությունը։

Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն և խորացնելուն զուգահեռ մեր երկրի ազգային անվտանգության համալիրի կարևոր բաղադրիչ է նոր դաշնակիցներ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Աշխարհի որևէ երկրի համար դաշնակցային որևէ հարաբերություն հանգում է քաղաքական և արժեհամակարգային ընդհանրությանը կամ իզմ-ին։

Աշխարհի որևէ առաջնորդ որևէ երկրի՝ (եթե այդ երկիրը հարուստ չէ նավթի ու գազի պաշարներով) նույնիսկ ամենաժողովրդավար իշխանության հետ դաշնակցային կամ գործընկերային հարաբերություն հաստատելու որոշումը պայմանավորելիս առաջնորդվում է իհարկե շահերով, բայց այդ շահերի համալիրում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքական և գաղափարական ընդհանրությունը։

Որպես ապացույց կարող եմ վկայաբերել 90-94թթ․ արցախյան պատերազմում մեր հաջողությունը, երբ Հայաստանին թույլ տրվեց հաղթել թշնամուն, որովհետև օրվա իշխանությունը արժեհամակարգային միևնույն դաշտում էր միաժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։

Չգիտակցել այս պարզ իրողությունները, նշանակում է երկիրը շարունակել պահել անկայունության և տարերային զարգացումների մեջ։

Իզմ-ների մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ ունի մի շատ կարևոր դրական կողմ՝ այն հնարավորություն է ընձեռում Հայաստանում իշխանության գալու համար պայքարող քաղաքական սուբյեկտներին ավելի ու ավելի դառնալ գաղափարական, ավելի շատ ընդգծել քաղաքական ուղղվածությունն ու հավատամքը գաղափարական արժեքներին՝ այդպիսով ընդլայնելով ու մրցակցություն փնտրելով ու ստեղծելով ոչ թե պոպուլիստական տեքստերի, այլ գաղափարների և արժեքներ միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում