Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փաշինյանը պետք է հավաքի իր «նեղ օրվա» ընկերներին և նրանց հետ նստի լուրջ խորհրդակցի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։

Պարոն Հովհաննիսյան, նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունեցել նրա հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Սա խոսում է արդյո՞ք Ռուաստանի անթաքույց աջակցության մասին Քոչարյանին, ինչի վերաբերյալ վերջին շրջանում անընդհատ հրապարակումներ էին լինում։

-Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն է, և այն, որ Պուտինը սահմանափակ թվով ընկերներ ունի և երբեք իր ընկերներին դժբախտության մեջ չի մատնել անուշադրության, այլ, ընդհակառակը, նեցուկ է եղել, ինչպես նեցուկ էր, օրինակ, Անատոլի Սոբչակին, երբ վերջինս ժամանակին նույնպես ենթարկվել էր քրեական հետապնդման, բնութագրում է Վլադիմիր Վլադիմիրովիչի մարդկային կերպարը, և չի կարող մարդկանց մոտ նրա նկատմամբ համակրանք չառաջացնել: Անկախ ազգային պատկանելիությունից, անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում Քոչարյանին կամ, օրինակ, քրեական հետապնդման արժանացած Պուտինի ևս մեկ ընկերոջ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անձին, հնարավոր չէ մեր սառը հաշվարկների դարում չարժեվորել ընկերական մարդկային դրսևորումները: Որովհետև այսՙ «երգն» իրականում Քոչարյանի, Սոբչակի կամ Բերլուսկոնիի մասին չէ, այլ ընկերոջը դժբախտության մեջ չդավաճանելու, սեփական դիրքի բարձրությունից չանտեսելու մարդկային վեհ դրսևորման մասին է: Ես շատ կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը նույնքան ուշադիր լիներ իր պայքարակից ընկերների նկատմամբ, ում հետ սերժսարգսյանական ռեժիմի դեմ մարտնչելու երկար ու զրկանքներով լի ճանապարհ է անցել, քանզի ընկերները, ինչպես ժողովուրդն է ասում, ճանաչվում են դժբախտության մեջ:

Որքան հաճախ ենք մենք՝ թեկուզ հենց մեր ներհայկական իրականության մեջ, տեսնում, թե ինչպես մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում երդումներ են տվել ինչ-որ մեկին հավերժական ընկերության ու հավատարմության մեջ, խուսափում են այդ նույն մարդու անունը տալ, երբ վերջինս զրկվում է պաշտոնից կամ ենթարկվում է անհաջողությունների: Հեռու չգնանք. տեսեք ինչպե՛ս է Գագիկ Ծառուկյանը փախչում լրագրողներից, երբ նրանք հարցնում են վերջինիս, թե արդյո՞ք նա չի պատրաստվում ինչ-որ բանով սատարել Ռոբերտ Քոչարյանին: Դե արի ու մի ընդունի, որ ավելի լավ է Պուտինի նման ռուս ընկեր ունենաս, քան Ծառուկյանի նման միայն լեն օրերի «բարեկամ»:

Վերջին շրջանում զգալի ակտիվացել է 5-րդ շարասյունը, որը ջանքեր է գործադրում Հայաստանի նոր իշխանություններին վարկաբեկելու եւ թուլացնելու ուղղությամբ։ Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ 5-րդ շարասյան ազդեցությունը չեզոքացնելու համար։

-Այո, տրամաբանական է մտածել, որ նրանք, ովքեր ընկերության մեջ անհավատարիմ են ու ապերախտ, չեն կարող հավատարիմ լինել հայրենիքին, երկրին, ժողովրդին: Այդ կարգի մարդիկ էլ ներկայացնում են «5-րդ շարասյուն» կոչված մարդկային տեսակը, և այդ տեսակը գոյություն ունի բոլոր երկրներում: Պարզապես այն երկրներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջ են գալիս ճգնաժամն ու արտաքին մարտահրավերները, սկսվում են վայրիվերումներ և ուժեղանում են արտաքին ճնշումները, այդ տեսակը սկսում է արագ աճել ու սպառնալ պետության անվտանգությանը և նույնիսկ գոյությանը: Հայաստանն այսօր հայտնվել է հենց այդպիսի վիճակում: Եվ այսօր մեզանում գործում են մի քանի «5-րդ շարասյուներ», որոնք կատաղի պայքար են մղում և՛ միմյանց դեմ, և՛ բոլորով միասին՝ մեր ազգի դեմ:

Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի իր «նեղ օրվա» ընկերներին և նրանց հետ նստի լուրջ խորհրդի: Նա երջանիկ մարդ է և կարող է հենվել հուսալի, կյանքով ստուգված մարդկանց վրա, քանզի անցել է ոչ միայն «պղնձյա շեփորների», այլ նաև «ջրի ու հրի»՝ բանտարկության, հետապնդումների, տառապանքների մեջով: Նա երջանիկ մարդ է, որովհետև ունի «նեղ օրվա ընկերներ», ովքեր ցույց են տվել իրենց անդավաճան ու հավատարիմ լինելն այն ժամանակ, երբ իրենց հավատարմության ու նվիրումի դիմաց, բացի զոհաբերություններից, կորուստներից ու քացու տակ ընկնելուց, ոչինչ չէին կարող ակնկալել:

Ավաղ, Նիկոլը առ այսօր իրեն հեռու է պահում հին պայքարակից ընկերներից, իրեն զրկել է մեր օգնությունից ու մեր խորհուրդներից օգտվելու հնարավորությունից: Գուցե պատճառն այն է, որ չի ցանկանում հիշել իր տառապանքների ժամանակաշրջանը, որի մասին ակամայից՝ իրենց կերպարներով, կհիշեցնեն նրան հին պայքարակից ընկերները՝ ի տարբերություն զվարթ պատանիներից ու աղջնակներից, ովքեր այդ մռայլ ժամանակների մասին հիշողություններից իրեն հեռու են պահում: Դա էլ է մարդկայնորեն հասկանալի՝ մեր բայղուշ կերպարներից Նիկոլը հոգնել է: Այնքա՛ն հաճելի է շրջապատվել բանտախցերից ու սերժսարգսյանական հետապնդումներից հեռու մնացած, զվարթ ու կենսուրախ պատանիներով ու աղչնակներով:

Բայց մի՞թե կարելի է չտեսնել, որ այդ պատանիների մոտ զգոնության ու կենսափորձի բացակայությունն օր օրի հասունացնում է «բայղուշ ժամանակների» վերադարձի՝ հակահեղափոխական թերմիդորի վտանգը…

Ըստ Ձեզ, Հայաստանում կա՞ հիբրիդային պատերազմ, թե՞ ոչ, Հայաստանում ովքե՞ր են դրա գեներատորները։ Այս առումով արդյո՞ք մենք նման ենք Ուկրաինային, որտեղ Ռուսաստանն անթաքույց է վարում այդ պատերազմը։

-Թե՛ մեզանում, թե՛ ամենուրեգ միայն ծույլը տարբեր առիթներով չի մեղադրում Ռուսաստանին: Ես այդ «մեթոդաբանությունը» դիտում եմ որպես «հիբրիդային պատերազմի» յուրահատուկ դրսևորում:

Ռուսատանի իստեբլիշմենթը ու ռուսական լրատվական միջոցները, իրենց հերթին, աշխարհի բոլոր ցավերի մեջ մեղադրում են ԱՄՆ-ին ու ԱՄՆ-ի «ազդեցության գործակալներին»: Վերջինների «բացահայտման» գործում նրանց ակտիվորեն օգնում են ռուսական պարբերականներում «դանոսներ» գրող հայտնի դհոլները: Վերցրեք և տեսեք, թե ձեր կայքի մասին ինչ է գրում «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում տխրահռչակ Արտաշես Գեղամյանը: Գրում է, որ դուք ԿՀՎ գործակալներ եք…

Սա այն «հիբրիդային պատերազմի» արձագանքներն են, որն այսօր միմիանց դեմ իսկապես մղում են ՌԴ-ն և ԱՄՆ-ն: Միամտություն կամ ծիծաղելի չափազանցություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է այդ պատերազմի մասնակիցներից որևե մեկի կողմից դիտվել որպես թեկուզ երկրորդական թիրախ: Ո՛չ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի համար Հայաստանն այդպիսի թիրախ չի հանդիսանում, բայց կարող է դառնալ նրանց միջև ընթացող «հիբրիդային պատերազմի» հերթական թատերաբեմը՝ կիսելով մյուս հայտնի այդպիսի թատերաբեմերի՝ ՈՒկրաինայի, Սիրիայի, Մոլդովայի և այլն, ճակատագիրը: Ես վերջերս այդ մասին ծավալուն վերլուծական ելույթ եմ ունեցել մեր հայրենակից՝ շնորհալի մոսկվաբնակ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի ջանքերով հրատարակվող «Ռեալիստ» հեղինակավոր ինտերնետային կայքում: Այդ հրապարակումը, որը լույս է տեսել «Արցախը չպետք է հայտնվի Դոնբասի դրության մեջ» վերտառությամբ, խորհուրդ եմ տալիս ուշադիր ընթերցել, քանզի այդտեղ Դուք կգտնեք բոլորիս այսօր հուզող և Ձեր հարցում ներկայացված խնդրի լուծման բանալին. Տես՝ այստեղ

Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու լուրջ փորձությունների: Եթե Վրաստանին առաջիկայում հաջողվի անդամակցել Հյուսիսատլանտյան Դաշինքին, ինչին մեր հարևան երկիրն այսօր ձգտում է և ինչը խրախուսվում է ԱՄՆ նախագահ Թրամփի ղեկավարած ներկայիս վարչախմբի կողմից, ապա ռուս-վրացական հարաբերությունները, ինչպես այդ մասին օր առաջ հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, կհայտնվեն ծայրահեղ վատ վիճակում; Այդ պարագայում էապես կդժվարանա Գյումրիում տեղակայվող ռուսական 102-րդ ռազմահենակետի նյութատեխնիկական մատակարարման հարցը, որը իրականացվում է Վրաստանի տարածքով: Գիտակցելով այդ վտանգները, ռուսները ստիպված են մտածել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն արագացնելու հնարավորությունների մասին՝ այն հաշվարկով, որ հիմնահարցի լուծման շնորհիվ կարողանան ռազմահենակետը տեղափոխել Գյումրիից Արցախ և կազմակերպել հենակետի սպասարկումն Ադրբեջանի տարածքով: Չեմ կարծում, որ կարիք կա հատուկ բացատրել մեր ընթերցողին, թե ի՜նչ վտանգներով է հղի մեզ համար այս ծրագրի իրականացումը…

Եթե Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ին մինչև տարվա վերջն անդամակցելու Վրաստանի ցանկության հետ կապված, ստիպված է լուրջ մտածել հարավկովկասյան տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական ներկայությունը փրկելու անհրաժեշտության մասին, ապա ԱՄՆ-ին հետաքրքրում է մեկ այլ հարց՝ Իրանի շրջափակումը լիարժեք դարձնելու հարցը: Հասկանալի է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այդ հարցը լուծում է մասամբ, քանզի անհրաժեշտ է հասնել սահմանի փակմանը նաև Հայաստանի կողմից, և միայն այդ դեպքում կհաջողվի Իրանին լիարժեքորեն կտրել հարավկովկասյան տարածաշրջանով դեպի Եվրոպա ճանապարհ հարթելու հնարավորությունից: Իրանի հետ ընդհանուր սահմանից Հայաստանին զրկելու հարցը հանդիսանում էր Փոլ Գոբլի հայտնի ծրագրի մեխը: Այդ ծրագրում տարածքների փոխանակումը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանին Իրանի հետ ընդհանուր սահմանից զրկելու միջոց, բայց դա չէր նշանակում, որ այդ միջոցը դիտվում էր որպես միակը: Այդպիսի միջոց էր դիտվում նաև հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումը, ինչի շնորհիվ նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը՝ դրանից հետո համոզելով Հայաստանին փակել հայ-իրանական սահմանը: Այդ ծրագիրը ստացավ «Գոբլի նախագծի երկրորդ տարբերակ»՛ անվանումը:

Հիմա արդեն քննարկվում է «Գոբլի նախագծի» երրորդ տարբերակը, որի իմաստը նորից ենթադրում է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման միջոցով հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, որից հետո ստիպել պաշտոնական Երևանին փակել հայ-իրանական սահմանն ու միանալ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: «Գոբլի նախագծի» երրորդ տարբերակը, ինչպես դրա մասին ասեց Ջոն Բոլթոնը Երևանում՝ իր տարածաշրջանային այցի ժամանակ, նույնպես խարսխված է տարածքների փոխանակման «գաղափարի» վրա: Պարզապես հայկական ուժերին այս անգամ առաջարկվում է «փոխանակել» ոչ թե Մեղրիի շրջանը, այլ հայ-իրանական սահմանի արցախյան հատվածը՝ համապատասխան շրջաններով հանդերձ: Եվ նորից հայերի կողմից վերահսկվող հայկական հողերը նախատեսվում է փոխանակել հայերի կողմից վերահսկվող հայկական հողերի հետ…Տես այդ մասին հանգամանալից՝ այստեղ

Եթե Մոսկվային հաջողվի հաստատել իր ռազմական ներկայությունը Ստեփանակերտում, ապա դրա դիմաց Վաշինգթոնը կպահանջի իր վերահսկողությանը հանձնել հայ-իրանական սահմանը: Դա լիովին կբավարարի գործարքներ կնքելու մշտական ցանկություն ունեցող Դոնալդ Թրամփին, ինչպես նաև կողմերին հնարավորություն կտա ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական խաղի համար նոր հեռանկարային խաղատախտակ ձևավորել: Այդպիսի «խաղատախտակների» առկայությունն անհրաժեշտ է «հիբրիդային պատերազմի» երկու կողմերին, որպեսզի կարողանան խուսափել թեժ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգից:

Այս մեծ խաղում, որտեղ խաղադրույքը մոլորակի լինելու կամ չլինելու հարցն է, փոքր երկրների շահերը դատապարտված են հաշվի չառնվելու: Այդպես էր նաև նախկինում՝ Խրիմյան հայրիկի օրոք, բայց այսօր «փոքրերին» ոտնատակ անելու վտանգը շատ ավելի մեծ է:

Սիրիայի նման երբեմնի ծաղկուն երկրի օրինակը ոչ առաջինն է, ոչ էլ լինելու է վերջինը ոտնատակ արվող երկրների շարքում: Ալեքսանդր Սոլժենիցինը նման ժամանակաշրջանները նկատի ուներ, երբ հորդորում էր քաղաքական այրերին առաջնային նշանակություն տալ ազգի պահպանության գերխնդրին և չտրվել մանկամիտ պատրանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում