Thursday, 18 04 2024
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք

Հունաստան-Հայաստան-Կիպրոս գործընկերություն. հայկական դիվանագիտությունը ճեղքում է շրջափակումը

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել մեր երկրի արտաքին քաղաքականությունը հնարավորինս բազմազանեցնելու (դիվերսիֆիկացնելու), այլ խոսքերով՝ մեր արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները զարգացնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և նոր հնարավորություններ գտնելու նպատակով[1]։ Սա կենսական նշանակություն ունի թե՛ մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման, թե՛ տնտեսության զարգացման և թե՛ անվտանգության ամրապնդման ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից։

Իհարկե, կան ավանդական ուղղություններ՝ մի կողմից՝ ռուսական/եվրասիական ուղղությունը, մյուս կողմից՝ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության հնգամյա ծրագրում կարևոր տեղ է հատկացվել նաև հարևան Իրանի և Վրաստանի հետ «առանձնահատուկ բարիդրացիական հարաբե­րություններ զարգացնելու» հարցին, թեև անհասկանալիորեն չկա որևէ կետ Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների մասին, իսկ հարևան մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության ընդլայնումը գլխավոր առաջնահերթությունների թվում չէ՝ չնայած արաբական աշխարհի հետ մեր դարավոր առնչություններին, արաբական երկրների տնտեսական մեծ ներուժին և ընդհանրապես Մերձավոր Արևելքի հսկայական քաղաքական, աշխարհաքաղաքական և անվտանգային նշանակությանը։

Այդուհանդերձ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իրավասությունների շրջանակներում, վարչապետ Փաշինյանը՝ իր հերթին, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագետները՝ իրենց հերթին, քայլեր են ձեռնարկում Հայաստանի արտաքին հարաբերությունները ամենատարբեր ուղղություններով զարգացնելու համար։ Վերջին շրջանում շատ արդիական են դարձել հայ-չինական հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։ Կարևոր քայլեր են ձեռնարկվում նաև աֆրիկյան երկրների հետ հարաբերություններ ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Սրա վառ վկայությունը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցերն էին  Եթովպիա և Ռուանդա։
Այս համատեքստում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ գործընկերություն ձևավորելու մասին լուրը, իհարկե, շատ ուրախալի է և խոստումնալից։ Ինչպես ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքն է հաղորդում՝ 2019 թ․ հունիսի 4-ին Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Նիկոսիայում և ըստ ընդունված համատեղ հայտարարության՝ որոշել են հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։

Նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով: Այս շրջանակում նախարարները համաձայնել են, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ եք կարծում, Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսին ի՞նչն է միավորում, ի՞նչ հեռանկարներ կան և ինչի՞ մասին է ընդհանրապես այս դաշինքը։

– Այս երեք երկրները նախ և առաջ ունեն ընդհանուր պատկերացումներ, թե ինչպես պետք է զարգանան իրադարձությունները և ինչպիսին պետք է լինեն զարգացումները այս, այսպես ասած, մեգատարածաշրջանում։ Այս երկրներին միավորում են մարտահրավերների ընդհանուր գնահատականները, նաև այդ մարտահրավերները հաղթահարելու ուղիները։ Իհարկե, նաև գումարվում է չափազանց դրական էմոցիոնալ ֆոնը, որը նույնպես կարևոր է։ Դա նպաստում է մոտեցումների համադրմանը և պայմանավորվածությունների կայացմանը, ինչն էլ տեղի ունեցավ։ Իհարկե, առաջին հերթին շեշտվեց, որ այս գործընկերությունը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքների սկզբունքների վրա, միտված է կայունությանը և անվտանգության ապահովմանը։ Բացի դրանից՝ անդրադարձ կատարվեց երեք երկրների համար էլ անվտանգության օրակարգի կարևորագույն հարցերին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ թուրքական ոտնձգություններին։ Այս իմաստով բոլոր կողմերն ունեն ընդհանուր մոտեցումներ։ Այստեղ պետք է կարևորել նաև այն, որ այս երեք երկրներից Հունաստանը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, Կիպրոսը չի անդամակցում ՆԱՏՕ-ին, սակայն Կիպրոսի տարածքում գործում է բրիտանական ռազմաբազա, իսկ առաջիկայում էլ նաև ֆրանսիական ռազմածովային բազա է հիմնվելու։ Բացի դրանից՝ մենք գիտենք, որ Կիպրոսի ներկայիս ղեկավարությունը Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունների կողմնակից է, ինչը գուցեև աննախադեպ երևույթ է Կիպրոսի պատմության մեջ։

Մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ Հունաստանը և Կիպրոսը այսպիսի՝ «2+1» ձևաչափով համագործակցություն են ծավալում ոչ միայն Հայաստանի հետ։ Իհարկե, Հայաստանի պարագայում չի նշվում ռազմական բաղադրիչը, բայց մենք գիտենք, որ Կիպրոսն ու Հունաստանը «2+1» ձևաչափով ռազմական ոլորտում համագործակցելու մասին համաձայնագրեր են ստորագրել Իսրայելի հետ՝ առանձին, Եգիպտոսի հետ՝ առանձին։ Եվ բացի դրանից՝ այն, որ Հունաստանը և Կիպրոսը ռազմական դաշնակիցներ են երկկողմանի ձևաչափով, դա էլ է փաստ։

Այս իմաստով մենք հասկանում ենք, որ սա զուտ առաջին, բայց չափազանց կարևոր քայլն էր ճիշտ ուղղությամբ, որը բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից։ Սա բխում է նաև եվրոպական անվտանգության շահերից, և որպես դրա բաղկացուցիչ՝ տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության շահերից։

– Հենց դա էի ուզում հարցնել։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երեք նախարարները ընդգծել են իրենց հանձնառությունը եռակողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, ներդրումներ, կրթություն և գիտություն, ՏՏ և նորարարություն, ճգնաժամերի կառավարում և այլն, բայց անվտանգության և ռազմական ոլորտներում համագործակցելու պատրաստակամության մասին չի նշվում։

Թեև թվում է, թե սա իրականում ռազմավարական ձգտում ունեցող գործընկերություն է։

– Անշուշտ, սա ռազմավարական բովանդակություն ունեցող պայմանավորվածություն է, և եթե այսօր չի նշվում՝ չի նշանակում, որ վաղն էլ չի նշվելու։ Եվ երկրորդը, եթե չի նշվում՝ չի նշանակում, որ այդ հարցը չեն շոշափել, մանավանդ երբ ֆիքսված է, որ երեք երկրների մոտեցումները ղարաբաղյան հիմնախնդրի և Կիպրոսի հարցի առնչությամբ համընկնում են։

– Բայց չէ՞ որ Կիպրոսի և Հունաստանի հետ մեր հարաբերությունները նորագույն շրջանում նոր չեն։

– Նոր չեն, բայց սա առաջին անգամ է, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում եռակողմ համագործակցություն ձևավորելու մասին։

– Կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով՝ թուրքական սպառնալիքն է այս երեք երկրների միավորում։

– Համենայնդեպս, եթե համընկնում են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի տեսակետները տարածաշրջանային անվտանգության, դրան ուղղված մարտահրավերների նկատմամբ, ապա դա էլ ենթադրում է, որ դա այդպես է, չնայած որ Թուրքիայի անունը միայն մի կոնտեքստում է տրվում՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումները։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես գիտենք՝ Կիպրոսի հյուսիսը օկուպացված է թուրքական բանակի կողմից 1974 թվականից, և Թուրքիան տարբեր պատրվակներով հրաժարվում է այնտեղից դուրս բերել իր զորքերը։ Իսկ Կիպրոսի հունական ափի մոտ, այսինքն՝ Կիպրոսից հարավ ընկած հատվածում՝ ծովի հատակին, հայտնաբերված են գազի ահռելի պաշարներ, և Թուրքիան լկտիաբար խոչընդոտում է գազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները՝ ասելով, թե այդ ամենում պետք է Թուրքիայի շահերը հաշվի առնվեն, այդ ամենում Կիպրոսի թուրքերը պետք է մասնաբաժին ունենան։ Եվ դա, իհարկե, մեծ լարվածություն է ստեղծում ու խիստ բացասական արձագանքի է արժանանում Իսրայելի ու Եգիպտոսի կողմից։ Բացի դրանից՝ Միացյալ Նահանգներն էլ զգուշացրեց Թուրքիային, որ կոպիտ ասած՝ «իրեն խելոք պահի»։

– Վերջին տարիներին մենք պարբերաբար տեսնում ենք հետևյալ պատկերը՝ մեր որոշ ոխերիմ հարևաններ՝ բարեկամ հարևանների հետ միասին հանդիպումներ են անցկացնում, հետո հայտարարում են տարբեր ոլորտներում նմանատիպ եռակողմ, քառակողմ ձևաչափերով համագործակցելու, գործընկերություն ձևավորելու մասին, և Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով դուրս է մնում այդ ձևաչափերից, կամ եթե նույնիսկ Հայաստանը մտադրություն էլ չի ունեցել միանալու այս կամ այն միությանը, միևնույն է, Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից։ Այս իմաստով սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ Հայաստանը նույնպես մասնակցում է բազմակողմ գործընկերության ձևավորմանը։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս առանցքի ձևավորումը որքանո՞վ կհակազդի Հայաստանի մեկուսացման փորձերին։

­- Սա միանշանակորեն կարելի է կարևոր ճեղքում համարել հայկական դիվանագիտության համար, և կարծում եմ՝ այստեղ դիվանագիտությունը շատ կարևոր, դրական քայլ է արել։ Սա աշխատանքի արդյունք է։ Այս իմաստով, այո՛, այն խայտառակ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, որ տարվել է Հայաստանում անցած 20 տարիների ընթացքում, կարծում եմ՝ հիմա սրբագրվում է, և սա սրբագրումների կարևոր փուլերից մեկն է։

– Շատ հետաքրքիր է այն, որ ըստ համատեղ հայտարարության՝ երեք նախարարները քննարկել են նաև Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները։

– Այո, որովհետև և՛ Կիպրոսի Հանրապետությունը, և՛ Հունաստանը Եվրամիության լիիրավ անդամներ են։ Հիմա, երբ Հունաստանը, ըստ էության, հաղթահարեց տնտեսական ճգնաժամը, իր հարաբերությունների ճգնաժամը Եվրամիության հետ, և այսօր այդ դժվարությունները Հունաստանի համար, կարելի է ասել, անցյալում են, ապա սա նաև Հունաստանի համար է չափազանց կարևոր ձեռքբերում։ Հունաստանն այս իմաստով նաև ի ցույց է դնում այն, թե որոնք են իր առաջնահերթությունները հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս տեսանկյունից Հայաստանի հետ Հունաստանի հարաբերությունները այլևս դուրս են զուտ երկկողմ ձևաչափից, ավելի լայն են։

– Ձեր կարծիքով՝ Կիպրոսն ու Հունաստանը որքանո՞վ և ինչպե՞ս կարող են ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման վրա։

Գիտեք, Եվրամիության մեջ երկու տասնյակից ավելի անդամ պետություններ կան, և դրանցից երկուսը Հունաստանն ու Կիպրոսն են, և շատ կարևոր է, որ այս երկրները ստանձնեն Եվրամիությունում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի շահերի «provider»-ի դերը։

– Այսպիսով, ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ՝ նախարարներ Խրիստոդուլիդեսը, Կատրուգալոսը և Մնացականյանը համաձայնել են, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին գագաթնաժողովը երկրների և/կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով կհյուրընկալի Հայաստանը 2020 թ. հունվարին:

– Այո։

– Ի՞նչ եք կարծում՝ ընդհանրապես պատմությունը, մշակույթը մեզ միավորո՞ւմ է, ընդհանուր արժեքներ ունե՞նք։

– Իհա՛րկե։ Մենք ունենք ընդհանուր արժեքներ, մենք ունենք ընդհանուր պատմություն, ընդ որում՝ սկսած մինչքրիստոնեական դարաշրջանից։ Մեզ միավորում է հելենիզմի մշակույթը, որը մենք մի քանի դար համատեղ ենք անցել։ Բացի դրանից՝ այո՛, ընդհանուր պատմություն, ընդհանուր պայքարի պատմություն՝ ընդդեմ օսմանյան զավթիչների։ Եվ այս ընդհանրությունները, ընդհանուր պատմական նախապատվությունները, այս ամենը, իհարկե, նպաստող գործոններ են

Հղումներ

[1] Նմանատիպ թեմաներ քննարկելիս՝ պետք է նախ և առաջ հասկանալ, թե ինչ է ընդհանրապես արտաքին քաղաքականությունը և ինչո՞վ է այն կարևոր։ Այս տրամաբանական հարցը, իհարկե, շատերի մոտ կարող է ծագել։ Կառավարության ծրագրերում, ռազմավարական փաստաթղթերում սովորաբար նշվում է, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության նպատակը պետական շահերի պաշտպանությունն է, միջազգային գործընթացներում ՀՀ միջազգային դերի և հեղինակության բարձրացումը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը նպաստելը և մեր երկրի արտաքին անվտանգության ապահովումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում