Tuesday, 23 04 2024
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար

Ինչպես է ոչնչանում քաղաքականությունը

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում քիչ առաջ հայտարարել է ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհը չափազանց արագ է փոխվում, որպեսզի 17-20-րդ դարերում ձևավորված գաղափարախոսությունները համապատասխանեն ընթացիկ կարիքներին:

«Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ասել է վարչապետը:

Աշխարհն իսկապես արագ է զարգանում, սակայն՝ դրանով հանդերձ, որևէ բանական քաղաքական առաջնորդ կասկածի տակ չի դնում գաղափարախոսությունների կամ, ինչպես Փաշինյանն է ներկայացնում՝ «իզմերի» գոյությունը։

Գաղափարախոսությունները զարգանում, ճյուղավորվում են, ադապտացվում են նոր իրողություններին, սակայն որևէ պարագայում չեն վերանում ու հենց դրանց վրա է ժամանակակից աշխարհում կառուցվում քաղաքական մրցակցությունը։

Նիկոլ Փաշինյանն այս պարզ ճշմարտությունը չի գիտակցել հեղափոխության օրերին, երբ նրա հարթակն ամենաապաքաղաքական էր վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների շարքում, չի գիտակցում այսօր, երբ իշխանությանը կամա թե ակամա զրկում է քաղաքական այցեքարտից։ Մեր թավշյա հեղափոխությունը, որը վարչապետն առանձնահատուկ է համարում, իսկապես այդպիսնն է, որովհհետև չունի արժեքային բաղադրիչ ու ասենք՝ պատմաբանների համար չափազանց դժվար է լինելու գնահատել նրա քաղաքակրթական հետևանքը, ազդեցությունը։

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական, գաղափարական պրոդուկտ ստեղծելու պոտենցիալ չունեն ու հասարակությանը ներկայանում են ապաքաղաքական հավաքականությամբ՝ քողարկվելով քաղաքացիության շղարշի տակ, որն ի դեպ, հատկանիշ է ցանկացած կուսակցության համար՝ մագիստրալ, թե մարգինալ։ «Իզմ»-երի մերժումը նշանակում է կոմպրոմիսի հնարավորություն ցանկացած հարցում, ինչն աղետալի կարող է լինել երկրի ու նրա քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից։

Եթե քրեաօլիգարխիան իր այլանդակությունը քողարկում էր պրիմիտիվ, վուլգար ազգայնականությամբ, ապա հեղափոխության թիմն իր քաղաքական, գաղափարական ամլությունը «ծածկում» է քաղաքացիականության միֆով, որը հասարակության, նրա կառույցների հատկանիշ է ու ոչ երբեք՝ գաղափարախոսություն։ Մակրոնն՝ իր նախագահության մեկնարկին, անուղղկիորեն մերժեց «իզմ»-երը, ինչի հետևանքով քաղաքական վակուումը լցրեցին «դեղին բաճկոնավոր» անարխիստները։ Նույն սխալը կրկնում է Փաշինյանը։

Ու պետք չէ զարմանալ, որ գործող իշխանությունն՝ իր վարքագծով, պրիտմիտիվ սլոգաններով, ամեն ինչ անում է դեմոկրատական այլընտրանքի ստեղծման նախաձեռնությունները խեղդելու ու խեղկատակությունը կամ հանցագործ միավորումներն իրեն այլընտրանք ներկայացնելու համար։

Իշխանության վարկանիշն արագ գահավիժում է ու դա է պատճառը, որ Փաշինյանի թիմը հասարակությանը պարտադրում է քաղաքական դալտոնիզմ՝ «սևերի» ու «սպիտակների» բաժանման ձևով։ Եթե հասարակությունը դուրս գա հետհեղափոխական պրիմիտիվ պարտադրանքից, ապաքաղաքական մշակույթի կապանքերից՝ քաղաքականության մեջ «սևը» կբացառի ինքնին, իսկ գործող իշխանության մեջ լավագույն դեպքում կտեսնի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը մերժող գորշություն։

Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն ռեաբիլիտացվելու հնարավորություն չունեն։ Ոչ թե այն պատճառով, որ նման ցանկություն չունեն, այլ, որովհետև մենք շատ բարձր կարծիք ունենք մեր հասարակության, նրա որակների մասին։ Դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն «սևերի» թեման անընդհատ օրակարգում է պահում՝ այդ կեղծ «այլընտրանքով» հասարակությանը կոնսոլիդացնելու, ավելի ճիշտ՝ ահաբեկելու համար։ Մեր հասարակությունը մարգինալների հետևից երբեք չի գնա։ Դա հրաշալի գիտի Փաշինյանը, սակայն ոստիկանությանը «լարել» է մի քանի «ադեկվադների» ուղղությամբ՝ իմիտացնելով, թե «ժողովրդական կառավարությանը» խանգարում են քաղաքականության հետ չաղերսվող այդ «թշնամիները»։ Ուրիշ անուն հնարավոր չէ տալ Սյունիքում «սևազգեստների» դեմ ոստիկանության երեկ իրականացրած «օպերացիային»։

Ո՞վ է թույլ տվել իշխանությանն արհեստականորեն քաղաքական գործոններ կամ «այլընտրանքներ» ստեղծել՝ ծաղրելով հասարակությանը ու վարկաբեկելով ոստիկանությանը։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում