ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին «աղետ» է անվանել և ասել, որ «գնալով ամեն ինչ ավելի վատ է լինելու»: Նրա խոսքերով՝ քաղաքը «որքան կարելի է՝ շուտ» նոր քաղաքապետի կարիք ունի:
Այսպես ԱՄՆ առաջնորդն արձագանքեց բրիտանացի լրագրող Քեթի Հոփքինսի հրապարակմանն այն մասին, որ մեկ օրում Լոնդոնում երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:
Հունիսի սկզբին Թրամփը Խանի աշխատանքը սարսափելի համարեց և նրան խորհուրդ տվեց «ուշադրությունը կենտրոնացնել հանցագործության վրա»: Այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Լոնդոնի քաղաքապետը դեմ արտահայտվեց Միացյալ Նահանգների նախագահի՝ Միացյալ Թագավորություն այցին: Sky News-ին տված հարցազրույցում Խանը նշել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է լավ հարաբերություններ ունենան, սակայն Թրամփի քաղաքականության մեծ մասը հակասում է Մեծ Բրիտանիայի արժեքներին: