Բրիտանական կողմը Օմանի ծոցում տանկերները հարձակման ենթարկվելուց հետո իրենց նավերը պաշտպանելու համար որոշեց Պարսից ծոց հարյուր հատուկ նշանակության ջոկատային ուղարկել: Այս մասին գրում է The Times-ը:
Հրապարակման համաձայն, Բրիտանիայի նավերի պաշտպանությունը կհանձնարարվի Պլիմուտի մոտակայքում տեղակայված ծովային հետևակի դեսանտադիվերսիոն ջոկատին։ Այդ առթիվ կձևավորվի հատուկ նշանակության 19-րդ նպատակային խումբը։ Այն իր վրա կվերցնի Պարսից ծոցի ջրերի նավատորմի պաշտպանությունը և կապահովի Հորմուզի նեղուցով նավարկող ռազմական և առևտրային նավերի անվտանգությունը: