Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

«Բարձրագույն կրթության մասին» օրենքը երկու տարի առաջ կորել է, ու հիմա հայտնի չէ, թե մեր գիտությանն ու կրթությանը ինչ է սպասվում

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարության իր տեսլականն է ներկայացնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Երբ ասվում է, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, զարմանում եմ, որովհետև այս բառի և ոչ մի մեկնաբանության մեջ չի տեղավորվում ռուսների կողմից մեր նկատմամբ իրականացված «գույք պարտքի դիմաց» ծրագիրն այն դեպքում, երբ նրանք ԱՊՀ, աֆրիկյան, լատինաամերիկյան բազմաթիվ երկրների տասնյակ միլիարդների պարտքերը պարզապես զիջեցին: «Գույք պարտքի դիմացը» կարելի էր մի կերպ «մարսել», եթե գոնե մեզնից վերցրած ձեռնարկություններն աշխատեցնեին: Բայց նրանք դա էլ չարեցին: Դրա համար էլ երկիրը պետք է ունենա տնտեսական (և ոչ միայն) քաղաքականության ռազմավարություն, ընդ որում ոչ միայն կարճաժամկետ, մի քանի ամիսների, մեկ տարվա համար, այլև միջինաժամկետ ու երկարաժամկետ, որպեսզի նման տհաճ անակնկալներից զերծ լինենք: Լինում են մինչև 25 տարվա, մեկ սերնդի կյանքի հետ կապված ռազմավարական ծրագրեր: Պարզապես նման դեպքերում անորոշությունները շատ են: Հատկապես այսօրվա հարափոփոխ, գերարագ զարգացող աշխարհում, որում խիստ դժվար է հեռավոր ապագայի համար կանխատեսումներ անելը: Այդուհանդերձ, աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում գործում են ռազմավարական զարգացումների ինստիտուտներ, որոնք զբաղված են երկրի տնտեսության ապագայի զարգացման ռազմավարություններ մշակելով: Այդպես էր նաև ԽՍՀՄ-ում: Չինաստանը այսօր աշխարհի ամենաարագ զարգացող երկիրն է, և նրա հաջողության բանալին 60-ականներին Ջոն Գելբրայթի «Պոստինդուստրիալ հասարակությունը» գրքի առաջ քաշած կոնվերգենցիայի (փաթաթվելու) տեսությունն է, որն ըստ էության դարձել է ժամանակակից աշխարհի զարգացման ուղեցույցը: Սրա իմաստն այն է, որ տնտեսությունը պետք է համատեղի կապիտալիստական և սոցիալիստական հասարակարգերում եղած դրականը, լավը: Չինաստանը զարգանում է հենց այս սկզբունքով: Սոցիալիստականից վերցրել են ամբողջ հասարակության մասշտաբով տնտեսության պլանավորումը: Դա պետք է, որպեսզի տվյալ երկրի հասարակությունն իմանա, թե ինչ է սպասվում իրեն առաջիկայում: Դրսի ներդրողներն էլ հասկանան այդ երկիրը որոշակիություն ապահովելու տեսանկյունից: Եթե դա ընդունվում է որոշակի փաստաթղթի տեսքով, ապա հստակ ազդանշան է դրսին, թե ինչ արժեքային համակարգ կարող է կրել տվյալ հասարակությունը:

Վերջերս ՀՀ-ում օրենք ընդունվեց կառավարության կառուցվածքի մասին: Հաջորդ քայլը պետք է լինի կառավարության ներսում գործառույթների տեղաբաշխումը: Այդ տեսանկյունից կառավարության համար շատ կարևոր է, որ ինքը զբաղվի ռազմավարական նշանակության հարցերով: Կարեն Կարապետյանի օրոք կառավարությունում ստեղծվեց ռազմավարական հետազոտությունների կենտրոն, որի աշխատանքի արդյունքները, ցավոք, չերևացին: Աշխարհում ռազմավարության մշակման տարբեր եղանակներ կան: Կառավարության կազմում առանձնացվում է ռազմավարական ծրագրավորման ստորաբաժանում: Կառավարության այդ ծառայությունը պետք է ըստ էության կոորդինացնի այդ ռազմավարական ծրագրերի մշակումը: Առաջին հերթին պետք է որոշվեն երկրի հիմնական առաջնահերթություն հանդիսացող ոլորտները, որ կարող են ավելացված արժեքի ավելի մեծ բաժին ստեղծել: Հայաստանի պարագան մի քիչ այլ է այն առումով, որ տնտեսությունը զարգացնելու համար ունենք որոշակի սահմանափակումներ. դեպի ծով ելք չունենք, ունենք Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ու կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, որ պարզ չէ, թե ինչքան կարող է տևել: Հետևաբար, հեռանկարի համար տնտեսության զարգացման ռազմավարությունը, տնտեսության հետագա մասնագիտացումը մշակելիս այս գործոնը անպայման պետք է հաշվի առնել: Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա քիչ նյութատար, էներգատար, գիտատար, տեխնոլոգիաների ուղղությամբ: ՀՀ-ում դրանք պետք է լինեն այն ոլորտները, որոնք գտնվում են երկրի համեմատական առավելությունների հիմքում: Այս ճանապարհին հիմնական խնդիրը դառնում է տնտեսության մասնագիտացման մեջ առաջնահերթությունների որոշումը: Ինքնին վերցրած սրա պատասխանը ոչ ոք չունի, բայց կա ֆրանսիական հայտնի ասացվածքը. «Բոլոր հավկիթները մի զամբյուղում չեն դնում»: «Նոկիայի» օրինակը դրա վառ ապացույցն էր: Նույն կերպ 2000-ականներին Հայաստանում շինարարական բում էր: Ֆինանսավորման աղբյուրը դրսից կտրվեց ու միանգամից հսկայական անկում առաջացավ: Հետևաբար, բոլոր ռեսուրսները չպետք է կենտրոնացվեն մի ճյուղում: Դրա համար տնտեսագիտության մեջ կա հինգ մատի կանոնը, որը խորհուրդ է տալիս ռեսուրսները տեղաբաշխել հինգ տարբեր ոլորտներում: Եթե բոլոր ոլորտները հաջողում է, դրանից լավ բռունցք է ձևավորվում և համարվում է, որ այդ քաղաքականությունը հաջողվել է: Հայաստանի համար այդպիսի ոլորտ է ՏՏ-ն, որը մեզանում բավականաչափ զարգացած է, բայց այստեղ էլ արդեն մասնագետների սուր պակասություն է զգացվում: Մի կողմից մեր լավ մասնագետներին տանում են, մյուս կողմից՝ մեր մասնագետներն ունեն ցածր որակավորում ու քանակության պակաս: Հետևաբար, մեր բուհերը պետք է վերամասնագիտանան: Առաջատար ոլորտների թվում պետք է լինի գիտատար, ճշգրիտ սարքաշինությունը, մեքենաշինությունը: Եվ հատկապես, եթե ցանկանում ենք ռազմարդյունաբերություն զարգացնել, ապա խիստ կարևորվում է գիտակրթական համակարգի դերը: Հատկապես այն բոլոր ուղղությունները, որոնք կապված են ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ: Հաջորդ ուղղությունը կարող է լինել բժշկական կլաստերը: Այս ոլորտում մենք համապատասխան բարձր մակարդակի ինստիտուտներ ունենք և սա նաև առևտրայնացման տեսանկյունից կարող է լուրջ զարգացում ապահովել բժշկության մեջ: Այդկերպ կկարողանանք արտահանումների հետ կապված տրանսպորտային խնդիրը որոշակիորեն մեղմել:

Բայց մինչ այդ, ՀՀ տնտեսության քաշող ուժը պետք է լինի գյուղատնտեսությունն ու մշակող արդյունաբերությունը, հետևաբար առաջնահերթ պետք է լինի գյուղի և գյուղատնտեսության զարգացումը: Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման խնդիրն անչափ կարևոր է հողային ռեսուրսների սահմանափակության տեսանկյունից: Կարևորությամբ հաջորդ ուղղությունը տուրիզմն է, որի զարգացումը ևս խնդրահարույց է: Անցած տարի 1.2 մլն տուրիստ է եկել Հայաստան: Մեկ տուրիստը միջինում շուրջ 1000 դոլարի ծախս է անում: Ստացվում է, որ մոտ 1.2 մլրդ գումար պետք է ձևավորվեր այս ոլորտում, որ ՀՀ-ի ՀՆԱ-ի 10-12%-ն է կազմում, բայց ոչ մի նման վիճակագրական տվյալ չկա: Սա մտորելու տեղիք է տալիս: Բացի դրանից՝ տուրիզմի կազմակերպման տեսանկյունից լուրջ թերություններ կան: Մինչ օրս ՀՀ-ն տուրիզմի խորհրդանիշ անգամ չունի: Ֆրանսիայում դա Էյֆելն է: Իտալիայում՝ Կոլիզեյը: Այն պետք է լինի ոչ բնական, ձեռակերտ: Նորից գալիս ենք նրան, որ բոլոր դեպքերում պետք է ունենալ կրթական շատ լավ համակարգ: Մինչև չունենանք մարդկային կապիտալ, որն ի վիճակի է իրեն դրսևորելու ամենաբարդ տեխնոլոգիական ոլորտներում, հաջողությունները բացառվում են: Կադրերն են որոշում ամեն ինչ: Հատկապես, որ մեր հիմնական ռեսուրսը մարդն է: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս առումով նախկին ԽՍՀՄ-ում ՀՀ նախավերջին տեղում է: Հետևաբար, ոլորտում պետք է տեղի ունենան արագ բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության մասին» օրենքը երկու տարի առաջ դրվեց քննարկման, եղան լսումներ, ու օրենքն անհետացավ: Հիմա հայտնի չէ, թե մեր գիտությանն ու կրթությանը ինչ է սպասվում: Անհրաժեշտ է այդ բարեփոխումները շատ արագ ու շատ բարձր մակարդակով կատարել:

Այդ համակարգի բարեփոխման չափանիշը պետք է լինի գիտակրթական համալիրների ստեղծումը: Եթե դասախոսը նաև գիտությամբ չի զբաղվում, չպետք է մտնի լսարան: Եթե չգիտի աշխարհում ինչ է կատարվում, ինչ է սովորեցնելու ուսանողին: Իսկ այսօրվա աշխարհն այնքան արագ է փոխվում, որ երկու տարի առաջվա գիտելիքները այլևս հին են ու անպետք:

Վերոնշյալ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոլորտում ստեղծվեն հանձնախմբեր՝ ներգրավելով թե՛ ոլորտի գիտնականներ և թե՛ պրակտիկներ: Խմբերը պետք է կլաստերի զարգացման հայեցակարգ առաջարկեն: Որից հետո այն կդառնա պետական ծրագիր, որում կարևորագույն սկզբունք պետք է լինի պետություն-մասնավոր համագործակցությունը: Այստեղ, այսպես կոչված «տեսանելի և անտեսանելի ձեռքերը պետք է ձեռք սեղմեն իրար», և կարողանանք ռեսուրսների կենտրոնացման միջոցով առաջ շարժվել: Կլաստերային տնտեսության ձևավորման ուղղությամբ ամբողջ հանրապետությունը պետք է աշխատի: Իսկ կառավարությունն ընդամենը կոորդինացնի: Դա կարելի է անել, ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:

Բայց մինչ այդ ու այդ ընթացքում մեր երկրի կառավարությունը պետք է կառուցվածքային առումով «կարգի բերվի»: Կառավարություններն ըստ կառուցվածքի կազմված են լինում երկու բաժիններից. նախարարություններն ու կոմիտեները և բուն կառավարության աշխատակազմը: Որպես կանոն՝ կա՛մ նախարարություններն են ուժեղ լինում, կա՛մ աշխատակազմը: Հայաստանի դեպքում, թերևս, կառավարության աշխատակազմը պետք է լինի ավելի ուժեղ՝ ելնելով նաև գործառույթների տեղաբաշխման տեսանկյունից: Լոկալ տեղային նշանակության հարցերը պետք է լուծվեն կոմիտեների, նախարարությունների մակարդակով (հիմա այդ հարցերը քննվում են կառավարության նիստերին): Կառավարության ներսում այդ գործառույթների առումով պետք է հստակություն լինի: Մյուս կողմից պետք է բացառել գործառույթների կրկնությունները նախարարություններում: Սա լուրջ խոչընդոտ է մեխանիզմի հստակ աշխատելու առումով: Այդ ամենում շատ կարևոր է ռազմավարական ծրագրերի մշակման գործառույթը՝ հստակեցված հենասյուներով: Ցանկացած երկրի տնտեսություն որոշակի հենասյուների վրա է բարձրանում: Այսօրվա ՀՀ-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (4000 դոլար) ավելի քան երեք անգամ պակաս է աշխարհի միջինից: Երկրում տնտեսական առաջընթաց ապահովելու համար լուրջ ռեսուրսներ են պետք: Իսկ ռեսուրսների զարգացման հիմքում պետք է լինի տնտեսական աճը: Մեզանում միտում կա այս խնդրի լուծումը կապել ՓՄՁ-ի հետ, որն, ըստ էության, ավելի շատ սոցիալական, զբաղվածության խնդիր լուծող է, քան քաղաքականության էլեմենտ: Մեծ հաշվով, երկրի մասնագիտացման, կոոպերացման, արտահանման հնարավորությունների ավելացման տեսանկյունից ՓՄՁ-ի դերը էական չի: 20-25 աշխատակից ունեցող ձեռնարկության համար դժվար է արտաքին շուկա դուրս գալը, համաշխարհային շուկայի զարգացումների համարժեք ընթանալը: Ինչպես նշվեց, աշխարհի տնտեսական աճի աղբյուրները որոշակի հենասյուների վրա են կառուցված: Երկիրը պետք է ունենա, տնտեսագիտական լեզվով ասած՝ կլաստեր, որի շուրջը ձևավորվում են հիմնական արտադրողները և այն ծառայությունները, որոնք կարող են պատվիրակվել ՓՄՁ-ներին: Ինչպես ռեսուրսները տեղաբաշխել, որ նոր ստեղծված համախառն արդյունքը լինի առավելագույնը: Այստեղ կա երեք գործոն. աշխատավարձ, շահույթ և հիմնական կապիտալի մաշվածություն: Եթե երկիրը այս երեք մեծությունները չապահովեց, զարգացում չի ունենալու: Սա է արդյունավետության և նոր արժեքի ավելացման, տնտեսության իրական զարգացման կարևորագույն ուղին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում