Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ծիրանի բերքը վարակվել է սնկային հիվանդություններով. գյուղացուն չեն իրազեկել հակասնկային պրեպարատներով սրսկումներ կատարել

Այս տարի, անցնող տարվա համեմատ, մթերումները կսկսվեն մոտ 10-15 օր ուշացումով։ «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տարին մոտ 10-15 օր «հետ է ընկել, քանի որ, եթե անցած տարի այս ժամանակահատվածում բուռն արտահանում էր սկսված, ապա այս տարի մոտ 10 օրից նոր կսկսվի ծիրանի մթերման գործընթացը։

Ծիրանի բերքն էլ այս տարի լավ է, բայց բուն բերքը, Բերբերյանի խոսքերով, վատ վիճակում է։ Վերջին օրերի անձրևների պատճառով լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, բերքը վարակվել է սնկային հիվանդություններով։ Նույնն էլ դեղձի բերքի դեպքում է։ Նախարարությունն էլ պատշաճ իրազեկում չի կատարել գյուղացիներին, որպեսզի համապատասխան դեղամիջոցներով հնարավոր լիներ կանխել այդ հիվանդությունները։ «Շատ եմ ցավում, որ կառավարության համապատասխան անտեղյակները իրազեկում չեն կատարել։ Նրանք պետք է գյուղացիներին տեղյակ պահեին, որ այս փուլում յուրաքանչյուր անձրևից հետո պետք է սրսկում կատարվեր։ Հիմա էլ անձրևներից հետո հակասնկային պրեպարատներով պետք է սրսկումներ կատարվեն։ Գումար պետք չի խնայել, քանի որ բերքի որակը կախված է լինելու այդ սրսկումներից։ Հակասնկային պրեպարատներ պետք է սրսկել ծիրանի ու դեղձի ծառերը։ Ժողովուրդը այդ հիվանդությունը ասում է գանգրային հիվանդություն։ Գյուղացին աչքաթող է արել, ցավոք սրտի, բայց դեռ ժամանակ կա, պետք է անհապաղ կատարել այդ ներարկումները, քանի որ անձրևները շարունակվում են դեռ։ Խաղողի հետ կապված էլ բերքը կայուն է, կարծես խաղողի դեպքում խնդիր չկա»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով. «Հասկացանք, գյուղնախարարությունը փակեցին, բա, գյուղնախարարության լրատվականը ինչո՞ւ փակեցին։ Գոնե դրանով մեկ-մեկ գյուղացուն իրազեկում էր կատարվում»։

Բերբերյանն անդրադարձավ նաև կառավարության կողմից գյուղոլորտի ապահովագրությանը, բայց մտավախություն հայտնեց այդ մասով, քանի որ նախկինում էլ նման փորձեր եղել են, բայց ձախողվել են։ «Ապահովագրության համար նախապայմաններ են պետք, դրա համար մենք հիմա կարծում ենք, որ սա փող լվանալու յուրօրինակ մեխանիզմ է, քանի որ դու, եթե չունես նախ պատշաճ հակակարկտային ծառայություն, պատշաճ ոռոգման համակարգ, ՋՕ-ի աշխատակիցը սեփական հայեցողությամբ որոշում է ջուր տալ գյուղացուն, կամ չտալ, ապա այս պայմաններում ոչ մի ապահովագրություն չի աշխատելու։ Իբր հակակարկտային կայաններ բերեցին, բայց այդ սարքերը չեն աշխատում։ Այդ սարքերը ով բերեց, թող տանի իր տուն, դրանք ոչ մի բանի պետք չեն, դրանք չեն էլ աշխատել, դա աչքակապություն է, դրանք մետաղի կույտ են, որոնք պետք է թափել, այլ ոչ թե բյուջեից փող տալ, աշխատողներ պահել։

Կամ, ասենք, որտեղ եք տեսել, որ բույսերի պաշտպանություն չլինի։ Մեզ մոտ չկա, չկա անասնաբուժություն և հազար ու մի բան, ինչի մասին է խոսքը։ Այսօր, որ գյուղ մտնես, բրուցելոզ, տուբերկուլյոզ, դաբաղն էլ հետը կգտնես։ Ինչի մասին է խոսքը։ Դրա համար էլ ասում եմ, որ գյուղոլորտի ապահովագրությունը կյանքի չի կոչվելու։ Պարզապես կառավարությունում մարդիկ կան, որոնք պարբերաբար բզբզում են այս թեման ձեռքները տաքացնելու համար»,- նկատեց Բերբերյանը։

Հրաչ Բերբերյանն ասաց, որ առաջիկայում արտահանման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու, քանի որ, նախ, բերքի քանակը ռեկորդային չէ, նորմալ է, արտահանումն էլ կկատարվի նորմալ կերպով. «Սպայկան» աշխատում է, այդպիսի բան չկա։ Իրենք նորմալ մթերում կիրականացնեն, ոչ մի խնդիր չի առաջանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում