Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Եթե կառավարությունը ողջունում է «Շանսի-Նաիրիտ»-ի զարգացումը, ապա ինչու չի վերագործարկում «Նաիրիտը»

Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, և կայացվել են կարևոր որոշումներ։ Այս մասին նախօրեին տեղեկացրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Ըստ նրա՝ մասնավորապես հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը, ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։

Բացի այդ, հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։ Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը և այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։ Ըստ Սիսեռյանի՝ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչների այցը Չինաստան և խորհրդի արտահերթ նիստը, ըստ էության, հաջորդեց ամիսներ առաջ Հայաստանում «Նաիրիտ» գործարանում չինացիների կողմից տեղի ունեցած «շպիոնաժին», որը տեղի էր ունեցել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի թույլտվությամբ։ Ճիշտ է, նա դրանից հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից, սակայն կոնկրետ նպատակով Հայաստան ժամանած չինացիները կարողացել էին մի քանի օր շարունակ ազատորեն շրջել գործարանի տարածքով։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին «Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ։ Ըստ համակարգող խմբի տեղեկությունների՝ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։ Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են եղել հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կար, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։

Համակարգող խմբի այս հայտարարությունից հետո Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ խնդրին՝ տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ: Սակայն Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: Իսկ եթե պարզվի, որ նրանց գործողություններում եղել է նաև հանցակազմ, կատարվածին, բացի Սաղաթելյանի ազատումից, կտրվի նաև իրավական գնահատական։

Չինաստան ՀՀ կառավարության ներկայացուցիչների այցը «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց, քանի որ հայ-չինական համատեղ ընկերություն կա, որը գործում է, և դրա 40 տոկոսը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում: «Համատեղ ընկերության զարգացումը ես ողջունում եմ, քանի որ Հայաստանը 40 տոկոս բաժնեմաս ունի, բայց հայ-չինական համատեղ ձեռնարկության զարգացման ֆոնին Հայաստանի գործարանի փակումը հասկանալի չէ։ Եթե կառավարությունը համարում է, որ կաուչուկի արտադրությունը պետք է զարգացնել, ապա ինչու չի զարգացնում դա Հայաստանում։ Չեն զարգացնում Հայաստանում 100 տոկոս բաժնեմաս ունեցող գործարանը, բայց գնում զարգացնում ենք 40 տոկոս բաժնեմասով գործարանը՝ այն պարագայում, երբ դրանից մեզ դեռ ոչ մի շահույթ չկա։ Արդեն 9 տարի է՝ համատեղ գործարանը գործում է, բայց այդ 9 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը որպես դրա բաժնետեր դեռ ոչ մի դոլար չի ստացել։ Եվ հայտնի էլ չի, թե երբ կստանա այդ գումարները»,- ասաց Իսրայելյանը՝ հավելելով, որ դրա փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է գործուն ջանքեր գործադրեր «Նաիրիտը» վերագործարկելու համար, այլ ոչ թե հայտարարեր անհատներին՝ ներդրողներ ճարեք, բերեք, վերագործարկենք գործարանը:

«Ստացվում է, որ կառավարությունը ամենաբարձր մակարդակով ողջունում է հայ-չինական համատեղ ձեռնարկության զարգացումը, քանի որ տեսնում է, որ կաուչուկը, որպես արտադրանք, պահանջարկ ունի աշխարհում, բայց որևէ ջանք չի գործադրում այդ ֆոնին ներդրողներ գտնելու և վերագործարկելու իր ունեցած գործարանը և սկսելու նույն կաուչուկի արտադրությունը»,- ասաց Իսրայելյանը։

«Նաիրիտ»-ի նախկին տնօրենին հասկանալի էր, թե ինչու նախկին կառավարությունն այդ ուղղությամբ ջանքեր չէր գործադրում։ Ջանքեր չէր գործադրում, քանի որ իրենք ցանկանում էին իրենց արած թալանը քողարկել։ Չկար «Նաիրիտը»՝ չկային նաև խնդիրներ։ Բայց թե այս կառավարությունը ինչու է հապաղում այս հարցում, Իսրայելյանի համար հասկանալի չէ. «Կամ չեն հասկանում, կամ էլ շարունակում են նախկինների գիծը։ Բայց որ գործարանը և դրա արտադրանքը պահանջարկ ունի, ապացուցում են նաև նոր կառավարության հայտարարությունները, թե ուզում են զարգացնել «Նաիրիտ-Շանսին»։ Մենք ասում ենք, որ նոր գործարանի վերաթողարկման համար անհրաժեշտ է 150 միլիոն դոլար գումար, հիմնավորել ենք, որ 1.5 տարի հետո գործարանը արդեն արտադրանք է տալու, և դրված գումարը 6 տարի հետո արդեն վերականգնվելու է։ Սա լավ բիզնես ծրագիր է պետության համար, որ 6 տարի անց արդեն գործարանը կարող է 15 միլիոն դոլար եկամուտ ապահովել։ Կստեղծվեն 3000-ից ավելի աշխատատեղեր, Վանաձորի «Քիմպրոմը» կզարգանա «Նաիրիտ»-ի բազայի վրա։ Իսկ թե ինչու մեր նոր կառավարությունը չի ուզում այս ամենը հասկանալ, չեմ կարող ասել։ Հայաստանում քիմիայի զարգացումը մեծ խթան կարող է լինել Հայաստանի տնտեսության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում