Ֆինլանդիայի Իմաթրա քաղաքի կայարանում արջի քոթոթը միայնակ թափառել է: Տաքսու վարորդը կարողացել է բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանել տեսարանը՝ հաղորդում է Yle- ն:
Այնուհետև զանգահարել է շտապ ծառայություններին և հայտնել միջադեպի մասին։
Մասնագետների կարծիքով՝ մայր արջի մոտ հավանաբար սեռական ցանկության ժամանակաշրջան է սկսվել․ այդ ժամանակ նրանք հեռացնում են իրենցից քոթոթներին։