Կաննում վիետնամցի մոդել Նգոկ Թրինի հագուստը բուռն քննարկումների առիթ է դարձել։ 29-ամյա մոդլեը ներկայացրել է Կաննի փառատոնի պատմության մեջ ամենաբաց հագուստը՝ գերազանցելով Էմիլի Ռատակովսկուն։
Սև թափանցիկ զգեստը՝ խոր լանջաբացվածքով և կողքի կտրվածքներով մոդելը հագել է առանց ներքնազգեստի՝ գրավելով ոչ միայն հյուրերի, այլև Վիետնամի իշխանությունների ուշադրությունը։
Page Six-ի տեղեկացմամբ՝ մոդելի մերկ բեմելը քննադատության է արժանացել հայրենիքում։ Մեկնաբանությամբ հանդես է եկել Վիետնամի մշակույթի և սպորտի նախարարը, որ վիրավորական է համարել նման պահվածքը։ Պաշտոնյայի դժգոհությունը լրացվել է տուգանքով, որ պիտի վճարի մոդելը։ Տուգանքի չափը չի հրապարակվում։