ԱՄՆ-ը թույլ է տվել Իրաքին ևս երեք ամիս ներկրել իրանյան գազը՝ հաղորդում է Reuters-ը `վկայակոչելով ԱՄՆ կառավարության երկու աղբյուրները:
Աղբյուրներից մեկը նշել է, որ դրա մասին խոսվել է Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռախոսազրույցի ընթացքում:
Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, որ զրույցը տեղի է ունեցել հունիսի 14-ին, իսկ քննարկման առարկան Օմանի ծոցում երկու նավթատարի վրա հարձակումն է եղել: Բացի դրանից, պարոն Պոմպեոն, քննարկումների ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրաքի անվտանգության ուժերին:
Հիշեցնենք, որ 2018 թ. օգոստոսին ԱՄՆ-ը ներկայացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ։