Յուրաքանչյուր բրիտանացի բանվոր օրական միջինը142 րոպե է ծախսում այն խնդիրների վրա, որոնք նա համարում է անիմաստ կամ անօգտակար: Դա համարժեք է տարեկան 76 աշխատանքային օրվա: Աշխատանքային ժամանակահատվածից ամենաշատը խլում են ձանձրալի բանակցությունները։ Դա կազմում է օրական միջինը 34 րոպե: Նման եզրահանգումներ են արվել Webexpenses-ի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում: Հարցումներին մասնակցել է Մեծ Բրիտանիայի 2 հազար բնակիչ:
Անօգուտ զբաղմունքների շարքում ամենատարածվածներից էին տարբեր փաստաթղթեր լրացնելը և անարդյունավետ աշխատանքային հանդիպումները, որոնք 29 րոպե են խլում աշխատանքային ժամանակից: Եվս 24 րոպե թանկարժեք ժամանակից ծախսվում է աուդիտի և հաշիվների ստուգման վրա: Արդյունավետ աշխատանքին խոչընդոտում են նաև հին կամ փչացած սարքավորումները: Դրանց պատճառով հարցվողները կորցնում են միջինը օրական 26 րոպե: