Ճապոնիայի կառավարությունը 2020 թվականի ապրիլի 1-ից մտադիր է պլաստիկե տոպրակները վճարովի դարձնել։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին G20-ի երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն։
Այս հանդիպման հիմնական թեմաներից է աշխարհում պլաստիկ թափոնների հսկայական ծավալների կրճատման միջոցառումների մշակումը: Դրա զգալի մասը ձևավորվում է հենց պլաստիկ տոպրակների պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 300 մլն տոննա պլաստիկ թափոն: