Հունիսի 15-ին Հռոմում մահացել է թատրոնի և կինոյի հայտնի իտալացի ռեժիսոր 97-ամյա Ֆրանկո Ջեֆիրելլին։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել են ռեժիսորի անունը կրող ֆոնդի ներկայացուցիչները։
«Մի քանի րոպե առաջ կանգ է առել Ֆրանկո Ջեֆիրելլիի սիրտը։ Նա ծնվել էր Ֆլորենցիայում։ Մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո։
Մաեստրոյին հողարկավորելու են Ֆլորենցիայի «Պորտե սանտե» գերեզմանատանը»,- նշված է ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։
Ջեֆիրելլին երկու անգամ նոմինացված է եղել «Օսկար»-ի։ Նա Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի դափնեկիր է դարձել, հինգ անգամ էլ արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային մրցանակին։