Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը մանրամասնել է, թե ինչպես է ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել իր հարսանիքին 2018 թ. օգոստոսին: Այս մասին տեղեկացնում է REN TV-ն:
Նրա խոսքով՝ դա պատահական է եղել 2018 թ․ հունիսին Վիեննա Պուտինի այցի ժամանակ:
Այդ օրը Քնայսլը ստացել է հարսանիքի տպագիր հրավիրատոմսերը և իր հետ տարել հանդիպման, որպեսզի բաժանի գործընկերներին։
Երբ նախկին արտգործնախարարը հրավիրատոմսերը բաժանել է իր բոլոր գործընկերներին, մեկը մնացել է:
«Ես հարցրի իմ ամուսնուն՝ ինչ է մտածում նա, եթե վերջին հրավիրատոմսը տամ Պուտինին, որպեսզի կիսենք նրա հետ մեր ուրախությունը․ չէ՞ որ դա զվարճալի է․մենք 50-ն անց ենք, և առաջին անգամ ենք ամուսնանում»,- ասել է Քնայսլը։
Հենց այդպես էլ նա հանձնել է Պուտինին հարսանիքի հրավիրատոմսը։