Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

«Նիկոլը «Սասնա ծռերից» վա՞տ տղա էր… Այս պահին ռուսական ռազմաբազան հանելը համարում եմ հանցագործություն հայ ժողովրդի դեմ»

«Ռուսները զգուշացրին Ադրբեջանին ու Թուրքիային՝ «մենք կանք, հետևում ենք, շատ չառիթավորվեք այս ռեգիոնում»։ Ինչ-որ տեղ սա Ռուսաստանի նյարդերի վրա էլ է ազդում, որովհետև ռուսական կողմը կարծում է, որ առիթի դեպքում թուրք-ադրբեջանական դաշինքը կարող է ուղղվել նաև իր դեմ»։

Հունիսի 7-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունները, որոնք կրում էին «Անխախտ (կամ անսասան) եղբայրություն 2019» (թուրք.՝ «Sarsılmaz kardeşlik-2019») խորագիրը, ավարտվել են։

Մարտավարական այս վարժանքներին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մասնակցել են ադրբեջանական Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները, Նախիջևանի ինքնավար հանրապետության տարբեր ուժային կառույցները և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված է եղել շուրջ 5000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 180 միավոր՝ տարբեր տրամաչափերի հրթիռահրետանային կայանքներ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ զինատեսակներ։

Նախկինում, իհարկե, շատ ենք գրել թե՛ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի խորացման և թե՛ այս համատեքստում նախիջևանյան հանգույցի դերի ու նշանակության մասին։ Ժամանակին Հայաստանի Հանրապետության տարածքի մաս կազմած Նախիջևանի շրջանը, ինչպես հիշում ենք, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի համաձայնությամբ, ինքնավար հանրապետության կարգավիճակով միացվել է խորհրդային Ադրբեջանին` պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ պետության: Ուստի, հաշվի առնելով Նախիջևանի ոչ միայն աշխարհագրական դիրքը, այլև պատմաքաղաքական նշանակությունը՝ Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն իրականացնող Թուրքիայի և Ադրբեջանի որևէ ակտիվություն այս տարածքում, այդ թվում՝ ռազմական համագործակցության ամրապնդումը կրկնակի ուշադրության է արժանի։ Նույն գործոնները հաշվի առնելով՝ հայ շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ բազմիցս փորձել են ռուսաստանցի գործընկերների, Մոսկվայի ուշադրությունը հրավիրել Նախիջևանում Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ռազմական ներկայության ամրապնդման վրա։ Բավական երկար ժամանակ պաշտոնական Մոսկվան որևէ կերպ չէր արձագանքում։ Բայց այս վերջին զորավարժությունների կապակցությամբ ռուս դիվանագետներն, այնուամենայնիվ, որոշել են խոսել։ Հայաստանում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը այս շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ իրենք, նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան հետևում են Նախիջևանի զորավարժություններին, բայց նաև ավելացրել է, որ դրանք տվյալ պահին որևէ սպառնալիք չեն ներկայացնում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, նախորդ անգամ մենք խոսեցինք մայիսի սկզբին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունների մասին։ Այս անգամ ադրբեջանական և թուրքական ստորաբաժանումները ռազմաուսումնական վարժանքներ են իրականացրել Հայաստանին սահմանակից Նախիջևանում։ Սրանք զուտ պլանային զորավարժություննե՞ր եք համարում, թե՞ նաև ռազմաքաղաքական ինչ-որ ենթատեքստեր եք տեսնում։

– Քանի որ չունեմ սպառիչ տեղեկատվություն իրենց ներքին շտաբային ուսումնական ծրագրերի մասին, բնականաբար, չեմ կարող ասել՝ այս զորավարժությունները ընթացիկ են, թե ընթացքից դուրս։ Հավանաբար ընթացիկ են։ Թեև ես դա էական չեմ համարում, որովհետև տարեկան մարզումների ծրագիրը կարող էին նույն հաջողությամբ հաստատել 2018 թվականի վերջում ու հիմա ինտենսիվորեն անցկացնել։ Ես դա էական չեմ համարում։ Էական եմ համարում այն, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բավական կայուն և, այո, ինչ-որ տեղ Հայաստանի համար վտանգավոր տեսք է ստանում, որովհետև եթե բանակներն այսպիսի ինտենսիվությամբ են մարզվում՝ դա չի կարող ի վերջո որակ չտալ։ Մեր համապատասխան մարմիններն, իհարկե, սրա մասին լրջորեն մտածելու տեղիք ունեն, թեև մյուս կողմից էլ չեմ կիսում հասարակության մեջ խուճապային տրամադրությունների տարածումը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ունենք թշնամական տարածաշրջան և երկու թշնամի երկիր, որոնց դաշնակցությունը բնական է հենց մեր դեմ թշնամության հիմքով։ Առավել ևս բնական է, որովհետև նույն՝ թուրքական արմատներ ունեցող ժողովուրդներ են, Թուրքիայի ու Ադրբեջանի դաշինքից ավելի բնական բան երևի թե չկա։ Այլ հարց է, որ դա մեզ համար վտանգավոր է, հետևաբար, մեր պետության համապատասխան մարմինները, այդ մարտահրավերները հաշվի առնելով, պետք է կառուցեն իրենց արտաքին, ներքին և ռազմական քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ինչ-որ տեղ սա Ռուսաստանի նյարդերի վրա էլ է ազդում, որովհետև ամեն դեպքում ռուսական կողմը կարծում է, որ առիթի դեպքում այդ դաշինքը կարող է ուղղվել նաև իր դեմ, թեև դա տեսական վտանգ է, գործնականում այս պահին դա շատ քիչ հավանական է։ Ամեն դեպքում, Ռուսաստանի ներկայացուցիչներն այդ հայտարարությունն անում են, որպեսզի հիշեցնեն տարածաշրջանում իրենց մասին։

– ՌԴ դեսպանատան ռազմական կցորդն ասել է, որ «տվյալ պահին այս զորավարժությունները որևէ սպառնալիք իրենցից չեն ներկայացնում, բայց մենք հետևում ենք»։

– Բնական է, բնական գործընթաց է։ Իրեն հարգող յուրաքանչյուր երկիր, ռազմական ուժ, անկասկած, հետևում է նման զարգացումներին։ Իհարկե, պետք է հետևեն։ 1941 թ. հունիսի 22 տեսած երկիրը չպիտի՞ հետևի սրան։ Իհարկե, հետևում են։

Հետախուզական վարչությունների գործն էլ հենց դա է։ Հետևում են, հետևություններ են անում, վտանգն են գնահատում, ներքին մարտավարական հետևություններ են անում այն առումով, որ գնահատում են թուրքական բանակի հարձակողական և պաշտպանական ներուժը։ Սա բնական պրոցես է։ Թեև գլոբալ առումով Ռուսաստանը անհանգստանալու խնդիր չունի, որովհետև քանի ինքն այստեղ է՝ չեն հարձակվի, իսկ եթե այստեղ չեղավ՝ առավել ևս անհանգստանալու խնդիր չունի։ Մե՛նք պիտի հանգստանանք, ուստի հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները քայլեր անում են։ Մենք պետք է ռազմականապես ուժեղ, ժամանակակից տնտեսություն ու բանակ ունեցող ուժեղ ժողովրդավարական երկիր ունենանք։ Դրա համար հաճախ եմ քննադատում մեր ներքին թռուցիկ, այսրոպեական քննարկումները, դիսկուրսները։ Հանրությունը հիմնականում կենտրոնացած է ֆեյսբուքյան օրական թեմաների վրա, իսկ ավելի կարևոր՝ ռազմավարական բնույթի խնդիրների շուրջ քննարկումներ գրեթե չեն լինում։ Օրինակ՝ շուրջ մեկ օր մեր ողջ հանրությունը նստեց ու երթուղայինի վարորդի պահվածքը քննարկեց։ Դա կեղծ օրակարգ է երկրի համար, ու ցավալին այն է, որ մեր իշխանությունները իրական օրակարգ չեն առաջարկում երկրին, հանրությանը։

Ռազմավարական զարգացում մենք չունենք, դրա մասին չի խոսվում։ Մեր հասարակությունն ապրում է այնպիսի րոպեական խնդիրներով, որոնք հաջորդ իսկ օրը կորցնում են իրենց արդիականությունը։ Այսօր արդեն երթուղայինի վարորդի էպիզոդը մոռացվել է։ Դրա համար ես շատ եմ ցավում, որ մենք չունենք իրական ռազմավարական զարգացման օրակարգ, որ մեր ժողովուրդը,- չեմ ասում՝ քնի, արթնանա ու միայն դրա մասին խոսի,- բայց դրանով ապրի։ Չունենք։ Ամեն մի կառույց իր գործով է զբաղված։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական վտանգը պետք է նաև այս համատեքստում գնահատել ու քննարկել։

– Ռուս ռազմական կցորդի վերոնշյալ մեկնաբանությունն ինչ-որ ուղերձ պարունակո՞ւմ է։ Դիվանագիտական լեզվից այն ինչպե՞ս կթարգմանեք։

– Դրանում ընդամենը հեռավո՜ր ակնարկ կարելի է տեսնել առ այն, որ իրենք Ադրբեջանին ու Թուրքիային զգուշացնում են, որ «մենք կանք, հետևում ենք»։ Ուղերձը սա է։ Կոպիտ ասած՝ «մենք կանք, հետևում ենք, նկատի ունեցեք դա, շատ չառիթավորվեք այս ռեգիոնում»։ Բայց քանի որ այս պահին ռուս-թուրքական համագործակցությունն, ըստ էության, հակաամերիկյան բնույթ ունի, այդ պատճառով ռուսներն առայժմ սահմանափակվում են նման հայտարարություններով։ Իսկ Ադրբեջանն էլ մեզ համար անկանխատեսելի և ինչ-որ տեղ նաև կանխատեսելի թշնամի է։ Անկանխատեսելի է՝ որովհետև կարող է ամեն պահի հարձակվել, և կանխատեսելի է կրկին նրանով, որ գիտենք՝ ամեն պահի կարող է հարձակվել։ Այս ամենը մեծ հաշվով նորություն չէ մեզ համար։ Բայց նորից եմ ասում՝ քանի որ չունենք հետախուզական տվյալներ՝ բացառված չէ, որ ադրբեջանա-թուրքական այս զորավարժություններն ավելի շքեղ են ներկայացվում, քան իրենք իրականում կան։ Այսինքն՝ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել մեր հասարակության վրա։

– Դուք ասում եք՝ թուրք-ադրբեջանական դաշինք, վտանգ Հայաստանի համար և այլն, բայց մեր փորձագիտական հանրության մեջ, քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք գերագնահատում ենք Թուրքիայի հնարավոր սպառնալիքը Հայաստանի անվտանգությանը, այն զուտ հիպոթետիկ է, բայց փաստական ապացույցներ մինչ օրս չենք տեսել առ այն, որ Թուրքիան մտադիր է ինչ-որ ագրեսիվ գործողություն իրականացնել Հայաստանի հանդեպ։ Այսկերպ մտածող մարդիկ ասում են, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացում իրականում չկա։ Գուցե իրո՞ք նման բան չկա, ու նման գնահատականները զուտ մեր հակաթուրքական ընկալումների հետևա՞նք են։

– Ոչ, տեսեք, պետք չէ հարաբերությունները գնահատել մոտավորապես այսպես՝ որ իրենք նույն պետությունն են՝ միասնական շահերով։ Այս երկու երկրների շահերի 80 տոկոսը միասնական է, բայց ինչ-որ մի 20 տոկոս կա, որտեղ իրենք հակասություններ ունեն։ Ես նախորդ հարցազրույցում ասացի, որ, օրինակ, Ալիևներին այնքան էլ դուր չի գալիս Թուրքիայի ազդեցության ընդլայնումը Նախիջևանում, այս հողի վրա որոշակի խանդ կա։ Երկրորդը, ամեն դեպքում Ադրբեջանի իսլամադավան բնակչության հիմնական մասը շիա է, իսկ Թուրքիայի բնակչության մեծ մասը՝ սուննի։ Կրոնական գործոնն էլ է որոշակի դեր խաղում։ Իր հերթին, Թուրքիան իրեն համարում է կայսերական անցյալ ունեցող հպարտ երկիր, իսկ Ադրբեջանին՝ պատահական ասիական անցորդ։ Նման խնդիրները կան, բայց կա նաև հակահայկական խոր շահը։ Պայմանականորեն ասած՝ այնպես չէ, որ մենք երկու կողմից միասնական պետությամբ ենք շրջապատված. մենք մի կողմից շրջապատված ենք Թուրքիայով, մյուս կողմից՝ Ադրբեջանով։ Այլ հարց է, որ իրենց շահերի մեծ մասը այս պահին մեր դեմ է, հատկապես Ադրբեջանինը։ Թուրքիայում մեր դեմ թշնամությունն այդքան արդիական չէ, որքան Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ռազմական հզորության գերագնահատմանը՝ չեմ ուզում նորից կրկնվել։ Նախորդ անգամ շատ մանրամասն ասացի, որ պետք է շատ լրջորեն զգուշանալ Թուրքիայից, որովհետև երբ Թուրքիան վստահ եղավ իր ռազմական ու քաղաքական հաշվարկներով, որ կկարողանա մեզ հարված հասցնել ու մնալ անպատիժ՝ ինքն այդ հարվածը կհասցնի, նույնիսկ եթե նպատակ չունենա վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, այլ ցանկանա թեկուզ միայն ծանր կորուստներ պատճառել մեզ։ Չգիտես ինչու, մենք միշտ մտածում ենք՝ եթե հանկարծ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ սկսի՝ ամբողջ ժողովրդով կհավաքվենք ու կկանգնենք Արաքսի ափին։ Ո՛չ, մենք դա չենք կարող անել, որովհետև այդ ժամանակ մեր զինուժի մեծագույն մասը լինելու է ադրբեջանական ճակատում։ Այսինքն՝ ստիպված ենք լինելու կիսել մեր՝ առանց այդ էլ քիչ ուժերը։ Սա շա՜տ մեծ վտանգ ու խնդիր է մեզ համար։ Ավելին, եթե նույնիսկ մենք Ադրբեջանին ինչ-որ հրաշքով հաշվից հանենք,- ենթադրենք, պայմանականորեն ասած, Ադրբեջանը դառնա «Սիրիա»՝ կիսվի մի քանի հակամարտող ուժերի միջև, որոնցից ոչ մեկը չի կարողանա մեզ լուրջ վտանգ սպառնալ արցախյան սահմանին,- և մենք մեր ողջ բանակային ուժերը բերենք արևմուտք՝ նույնիսկ այդ դեպքում ամենածանր և ծայրահեղ ջանքերով հազիվհազ միայն կկարողանանք մեր դիրքերը պահել։

– Բայց գուցե Թուրքիայի հնարավորությունները գերագնահատվո՞ւմ են։

– Այո, Թուրքիայի հնարավորությունները գերագնահատվում են, բայց իմ ասածը գերագնահատում և չափազանցություն չէ։ Իմ ասածից ավելին է գերագնահատում։ Օրինակ՝ մարդիկ կան, որ ասում են՝ Թուրքիան վրա տվեց՝ երկու օրում կգրավի ողջ Հայաստանը։ Չէ, երկու օրում չի գրավի։ Բայց իմ ասածն, ըստ իս, իրական է։ Այո, նա չի կարող երկու օրում Հայաստանը գրավել, բայց ներեցեք, Թուրքիայի ռազմաօդային ուժերին նայեք։ Նա ունի մոտ 200 հատ F-16 կործանիչներ, որոնց միջոցով կարող է օդային հստակ գերակայություն ապահովել Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ ենք անելու դրանց դեմ։ Եթե F-16-ները սկսեցին օդում գերակայել՝ մենք չենք կարող մեր զրահատանկային ու հրետանային զորքերը բացազատել։ Այդ դեպքում զրահատանկային զորքերը միանգամից արժեզրկվում են, որովհետև թշնամին տանկերով և հետևակով ուղղակի չի գալու մեզ վրա, այլ ինքնաթիռներով այնքան է ռմբակոծելու, հյուծելու մեր ուժերը, որ արյունաքամ լինենք, և այդ վիճակում նոր միայն հարձակվի մեզ վրա ցամաքային ուժերով։ Սա այն դեպքում, եթե նա ճիշտ կռվեց։ Այսինքն՝ մեր բանակների միջև, ցավոք, տեխնոլոգիական ու քանակական մեծ տարբերություն կա։ Եթե թշնամին ճիշտ կռվեց՝ մեզ համար շատ դժվար կլինի, սակայն եթե վերջինս սխալ կռվեց կամ ինչ-ինչ քաղաքական պատճառներով ստիպված եղավ շտապել,- օրինակ՝ միջազգային այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նա ստիպված է հենց հիմա կռիվը սկսել և 5 օրից ավարտել,- այդ շտապելը որոշակիորեն մեր օգտին կլինի։ Սրան հակառակ, եթե Թուրքիան հնարավորություն ունեցավ դանդաղ մեզ կլանել՝ մեզ համար շատ դժվար կլինի։ Համեմատության համար ասեմ՝ եթե Թուրքիայի բանակը խնդիր դրեց այս պահին գրավել, օրինակ, Թավրիզը, ապա նույնիսկ իրանական բանակը շատ լուրջ խնդիր կունենա՝ կապված դիրքերը պահելու հետ։ Այլ հարց է, որ գուցե հետո Թուրքիան չկարողանա Թավրիզը պահել, բայց առաջին հարվածով կարող է Թավրիզը վերցնել, որովհետև Իրանի տիպի բանակը, ըստ իմ գնահատականի, լրջորեն զիջում է Թուրքիայի օդուժին։ Ես չեմ ուզում մարդկանց վախեցնել, բայց դա, ցավոք, շատ իրական վտանգ է։ Այսինքն՝ այսքանով ես փակում եմ, օրինակ «Սասնա ծռերի» տարաբնույթ այն համակիրների բերանը, որ ասում են՝ ռուսական զորքերը հանենք Հայաստանից։

Հեղափոխության օրերին նույնիսկ մեկ այլ մտածողություն կար՝ ներքին զորքեր մեզ այլևս պետք չեն, իշխանությունը ժողովրդինն է, ներքին զորքերի 15 հազար ծառայողներին վերածենք ՊՆ ենթակա զինծառայողների, տանենք Արաքսի ափ, ռուսական ռազմաբազան էլ հանենք։ Սա ծիծաղելի մտածողություն է։ Հանցավոր անգրագիտություն է նման բան քարոզելը։ Հանցավոր է, եթե դիտավորյալ է արվում, և անգրագիտություն է, եթե չհասկանալով է նման բան քարոզվում։ Մեր ժողովրդի մեծամասնության մտապատկերում Թուրքիան մի վայրենի երկիր է, սակայն իրականում սա վերջին 50 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի չափանիշներով անցած բանակ ունեցող երկիր է։ Սա շատ լուրջ է։ Այլ հարց է, որ Էրդողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը վերջին 10-15 տարվա ընթացքում մի քիչ երես են թեքել Արևմուտքից, և դա լավ է մեզ համար, որովհետև թուրքական ռազմական մեքենան որոշակիորեն դուրս է գալիս Արևմուտքի դրական տենդենցներից։ Օրինակ՝ ես շա՜տ եմ ուրախանում, որ թուրքերը F-35 չեն ստանալու։ Թող առնեն Ս-400-ը Ռուսաստանից։ Իսկ F-35-ը ահարկու զենք է, եթե օդում այն մեր գլխի վրա ունեցանք։ Հնարավոր է՝ նույնիսկ մեր Սու-30 կործանիչները չկարողանան F-35-ների հետ կռվել։ Հասկանո՞ւմ եք։

– Դուք շատ ճիշտ ուղղությամբ տարաք զրույցը։ Մենք հիմա խոսում ենք այսօրվա Թուրքիայի, Էրդողանի քաղաքականության մասին։ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցը շոշափեցիք։ Եկեք իրատեսորեն գնահատենք։ Եթե հանենք ռուսական գործոնը Հայաստանից՝ այսօրվա Թուրքիայից պե՞տք է սպասել ագրեսիվ գործողություններ, թե՞ ոչ։

– Միանշանակ այո՛։ Նույնիսկ 1 տոկոս չեմ կասկածում, որ եթե ռուսական զորքերը չեղան Արաքսի ափին, լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանի արևմտյան սահմաններում՝ սկսած առանձին կրակոցներից, վերջացրած առանձին խմբերի ներթափանցումների փորձերով և միջին ու խոշոր մակարդակի ռազմական բախումներով։ Էրդողանը առիթը կգտնի, հանգիստ եղեք։ Մի վայրկյան իսկ չեմ կասկածում՝ եթե ռուսական զորքը դուրս բերվեց Հայաստանից՝ նա կփորձի մեզ ճնշել։

– Հիմա Ձեզ մեղադրելու են, ասելու են, որ Դուք թուրքական սպառնալիքով եք վախեցնում, որ արդարացնեք ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։

– Թող մեղադրեն։ Ես իմ ազգն ու պետությունը սիրող մարդ եմ։ Ես ինձ թույլ չեմ տա հանուն ինչ-որ մեղադրանքի մի միտք առաջ տանեմ, որն իմ ազգին ու պետությանը կտանի վտանգավոր մի տեղ՝ ինչպես անում են, օրինակ, «Սասնա ծռերն» ու իրենց համակիրները, կամ անում են որոշ սփյուռքահայեր, որոնք, լոսանջելեսներում ապահով նստած, փրփուրը բերաններին նույն Ֆեյսբուքում գրում են, որ ռուսական զորքերը հանվեն Հայաստանից։ Սա իմ ազգի և պետության ապահովության, անվտանգության խնդիրն է։ Առաջինը ես եմ պայքարում Հայաստանի ինքնիշխանության ու անկախության համար։ Ինձնից շատ թող ոչ ոք անկախական չլինի, բայց այստեղ մի մեծ «բայց» կա՝ կարող ես միանգամից խեղդվել։ Նախ պիտի ուժեղանանք, դառնանք «Իսրայել», օդում ունենանք 300 միավոր Սու-30 կամ 100 միավոր F-35, այդ ժամանակ առաջինը ես կասեմ՝ հանեք 102-րդ ռազմաբազան կամ վերանայեք Հայաստանում նրա գտնվելու պայմանները։ Այդ ժամանակ ես առաջինը կասեմ՝ հարձակվենք Կարսի վրա։ Բայց այս պահի դրությամբ, երբ մեր ուժերի մեծ մասը Ադրբեջանի հետ սահմանին է, և մենք ամեն րոպե հարձակում ենք սպասում Ադրբեջանի կողմից, շատ դժվար կլինի միայնակ պաշտպանել երկրի արևմտյան սահմանը։ Եթե մի կողմից կռվենք Ադրբեջանի հետ, մյուս կողմից թուրքական բանակը հարձակվի, և զորակոչ հայտարարվի՝ լավագույն դեպքում Թուրքիայի սահմանին հավաքելու ենք 30-40 հազար հոգի, որոնց վրա գալու է 300-400 հազարանոց բանակախումբ, այսինքն՝ 1/10-ի հարաբերակցությամբ, ընդ որում, թուրքական բանակը զինված է լինելու ավելի լավ զենքով, քան մենք։ Սա ոչ թե ռազմական գաղտնիքի բացահայտում է, այլ գնահատական։ Նա օդուժ է ունենալու, F-16-ներն  են մեր գլխավերևում թռչելու։ Մեր Մի-24 ուղղաթիռներով ի՞նչ ենք անելու դրանց դեմ։ Այս ամենը պետք է նկատի ունենալ։ Այնպես չէ, որ ռուսները մեր աչքի լույսն են, բայց պետք է սառը դատողությամբ գնահատենք իրավիճակն ու կարողանանք ռազմական պարզ հաշվարկ անել, գնահատել ռիսկերը։ Շատ պարզ մի բան ասեմ։ Հիշեք՝ վերջին տարիներին հակառուսական տրամադրվածությամբ բոլոր այն գործիչները, ովքեր եկել են իշխանության, հենց իշխանական լծակներն իրենց ձեռքն են վերցրել, պատասխանատվություն են ստանձնել, անմիջապես փոխել են իրենց դիրքորոշումը։ Նիկոլը «Սասնա ծռերից» վա՞տ տղա էր, որ մինչև իշխանության գալը ասում էր՝ 102-րդ ռազմաբազան հանեք։ Հիշում եք, չէ՞։ Բա հիմա ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացնում. որովհետև զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը գնացել, ներկայացրել են իրավիճակը, ասել են՝ սա է հաշվարկը, եթե ռազմաբազան հանենք՝ ազգն ու պետությունը վտանգվում է։ Դրանից հետո ո՞ր նորմալ հայը կհանի։ Այս պահին ռուսական ռազմաբազան հանելը համարում եմ հանցագործություն հայ ժողովրդի դեմ, բայց մոտիվը այն չէ, որ ես կարոտ եմ «ռուսի սապոգի» կամ ռուսասեր եմ։ Ես անկախամետ մարդ եմ, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն ինձ համար մեծագույն արժեք է, բայց ես այս պահին այլընտրանք չեմ տեսնում։ Մենք դեռ չունենք կայացած ուժ Թուրքիայի դեմ։ Սա է խնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում