Tuesday, 16 04 2024
-
00:53
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

«Ինչո՞վ է վարչապետից առավել»… Ցավալի է, որ նոր Հայաստանում Գագիկ Ծառուկյանը շարունակում է իրեն օրենքից վեր դասել

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնել է , որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում:

ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»»։

Բերման ենթարկելը զուգորդվում է ազատությունից որոշակի զրկմամբ, հետևաբար, ստացվում է, որ ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է Ազգային Ժողովի թույլտվությունը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի նման հարցով խորհրդարանին կարող է դիմել գլխավոր դատախազը:

https://galatv.am/wp-content/uploads/2018/10/armen-vardanyan.jpg

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի նման պահվածքն անթույլատրելի է.«Նույնիսկ երկրի վարչապետը վերջերս իր պահվածքով ցույց տվեց, որ եթե դատարանի կողմից կա հրավեր, որպեսզի գա ու մասնակցի դատական նիստին՝ պետք է գնա ու մասնակցի, առանց ձևականությունների ու օրենքը խախտելու։ Նիկոլ Փաշինյանը դա ցույց տվեց հայտնի Մանախի գործով դատական նիստի ժամանակ, երբ մասնակցեց ու ցուցմունք տվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց.«Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իրեն օրենքից վեր դասել, իր համար անպատվաբեր է համարում քննչական կոմիտե ներկայանալը և արհամարհում է իրավապահ մարմնի հրավերը՝ մասնակցելու այդ քննչական գործողություններին»։

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական ուժերի կողմից այս դեպքը պետք է խիստ գնահատականի արժանանա ու իրավիճակը չհասնի բերման ենթարկելուն.«Գագիկ Ծառուկյանն էլ պետք է հասկանա, որ ինքը նոր Հայաստանում է ապրում և չպետք է արհամարհի ու անտեսի քննչական մարմնի հրավերը»։

Արդյոք այս օրինակով ապացուցվում է, որ ԲՀԿ-ն ու Գ. Ծառուկյանը դեռ հին տրամաբանությամբ է գործում՝ հարցին ի պատասխան Արմեն Վարդանյանն արձագանքեց.«Անձամբ Ծառուկյանի մասով կարող ենք դա ասել, որովհետև այդ մարդը երևի երկար տարիներ լինելով մերձիշխանական օլիգարխ սովորել է, որ պետք է լինի օրենքից դուրս, «ընտրյալների» մեջ և կարող է արհամարհել նաև քննչական կոմիտեի հրավերը։ Դա անթույլատրելի է, նոր Հայաստանում խաղի կանոնները բոլորի համար նույնն են և եթե երկրի վարչապետն է ներկայանում դատական նիստի, ինքը հաստատապես նրանից ոչնչով առավել չէ»։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին նշեց.«Իհարկե օրենքի առաջ բոլորը հավասար են և ես կարծում եմ, որ հարցաքննության ծանուցումը պատռելու փոխարեն ճիշտ կլիներ գնալ և եթե ցանկություն չկա՝ հրաժարվել որևէ տեսակետ հայտնելուց»։

Միևնույն ժամանակ, սակայն, Համբարյանն ընդգծեց.«Այո՛, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես ինքս տեսել եմ պարոն Ծառուկյանի հայտարարությունը, նա իր կարծիքն է հայտնել, որ այդ գործը շինծու է։ Հիմա ի՞նչն է ստիպում իրավապահ մարմիններին պրպտել ու սկանդալներ հրավիրել։ Ես Ծառուկյանի ու ԲՀԿ-ի երկրպագուն չեմ, բայց մարդն իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել։ Ես ինքս էլ կարող եմ կարծիք հայտնել և ի՞նչ այդ կարծիքի համար ինձ որպես վերլուծաբան և քաղաքագետ պետք է հրավիրեն ոստիկանությու՞ն։ Շատ լավ կլինի, որ իրավապահ համակարգը շատ արագ բացահայտի այդ դեպքը, առավել ևս՝ 21-րդ դարում, երբ բոլոր քաղաքներում կան տեսախցիկներ ու կարելի է շատ արագ պարզել,թե ով երբ է մտնում քաղաք ու ինչ է անում։ Ի՞նչն է ստիպում մեր իրավապահներին նյարդային պատերազմ վարել քաղաքական գործիչների դեմ»։

Քաղաքագետը շեշտեց.«Բայց անգամ այս դեպքում է եթե իրավապահները գտել են, որ նա պետք է գնա հարցաքննության, ապա պարոն Ծառուկյանը պետք է գնա և իր իրավունքների շրջանակներում ցանկության դեպքում հրաժարվի հարցաքննությունից, իսկ պատռել իսկապես պետք չէ։

Ամեն ոք չէ, որ կարող է դիմանալ նյարդային պատերազմին, նույն իրավապահ համակարգը մեծ հաճույքով ներգրավվել է այդ պատերազմի մեջ։ Ես դեմ եմ արհամարհանք դրսևորելուն, օրենքը չհարգելուն, բայց ուզեն թե չուզեն՝ այդ մարդը որպես քաղաքական գործիչ իր ենթադրությունն է հայտնել։ Ավելի լավ չի՞ լինի, եթե իրավապահները զբաղվեն գործի իրական բացահայտմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում