Vulcan հոլդինգը 400 մլն դոլարով կվաճառի աշխարհում ամենամեծ կրիչ-ինքնաթիռի՝ Stratolaunch-ի նախագիծը, հաղորդում է CNBC-ն։
Կրիչ-ինքնաթիռը նախատեսված է 9․1 հազար մետր բարձրությունից հրթիռներ ուղեծիր արձակելու համար։
Նախ դրա միջոցով տիեզերք կարձակվի Pegasus XL թևավոր հրթիռը՝ նախատեսված մերձերկրյա ուղեծիր կոմերցիոն արբանյակների համար։ Ապագայում օդանավը կկարողանա մինչև 3 հրթիռ կրել։