Անկարան և Բաքուն ե»ղբայր քաղաքներ» կդառնան։ Այս մասին հայտարարել է Անկարայի նոր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմի հետ հանդիպման ժամանակ։
Յավաշը նշել է, որ իր համար պատիվ է ստորագրել Անկարայի և Բաքվի՝ եղբայր-քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ հպարտանում է Ադրբեջանի ձեռքբերումներով։