Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Վանեցյանի բացահայտումը. Ինչպես տրվեցին տպավորիչ հաղթանակները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Shantnews.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաջողություններին, Վանեցյանը մասնավորապես ասաց. Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր խնդիրը ազգային հավաքականում բնականոն աշխատանքի ապահովումն է:

«Գլխավոր խնդիրը, որը լուծվել է այն է, որ ազգային թիմում տիրում է առողջ մթնոլորտ և շատ լավ բարոյահոգեբանական տրամադրություն: Սա իսկապես շատ լուրջ խնդիր է, որը լուծելով բացել ենք մեր հավաքականի ֆուտբոլիստների իրական ներուժը: Դրա արդյունքում էլ ունեցանք վերջին հաղթանակները:Համոզված եմ, որ առաջիկայում ևս ունենալու ենք հաղթանակներ և լուրջ հաջողություններ»-, ասել էր Վանեցյանը: Նշենք, որ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումից առաջ երկրպագուների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից ճնշումը բավական մեծ էր ազգային թիմի նկատմամբ:

Հունիսի 6-ին, «Կա՛մ հաղթանակ, կա՛մ հրաժարական. Հունիսի 8-ին ընդառաջ» վերտառությամբ հոդվածում նշել էինք, որ առաջիկա խաղում չհաղթելու դեպքում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պետք է հրաժարական տա: Եվ իսկապես, եթե չհաղթեինք նման թույլ մրցակցին կնշանակեր, որ ազգային թիմում առկա խնդիրները չեն լուծվում և անհրաժեշտ են փոփոխություններ: Եվրո 2020-ի ընտրական փուլի մեկնարկային երկու խաղերում մեր հնարավորությունից խիստ ցածր էինք հանդես եկել և կային հիմքեր պնդելու, որ Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքը չի ստացվում: Այս մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին չէր փայլել նաև 2018 թվականին վերջին Ազգերի լիգայի խաղարկության վերջին 4 հանդիպումներում:

Չնայած ճնշումներին Գյուլբուդաղյանցը լուրջ քայլեր ձեռնարկեց էապես շտկելով իրավիճակը: Այո, Գյուլբուդաղյանցը գրանցված հաղթանակների գլխավոր հերոսն է, որի մասին հասցրել ենք խոսել: Վանեցյանը երեկվա հայտարարությամբ ըստ էության փաստեց, որ գրանցված հաղթանակները չէին կայանա, եթե լուծված չլինեին գոյություն ունեցող լուրջ խնդիրները: ՀՖՖ-ի նախագահի խոսքերը կրկին անգամ վկայում են այն մասին, որ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հաստատված ռեժիմի պայմաններում ազգային թիմում տիրել է, ոչ առողջ և գաղջ մթնոլորտ: Նման պայմաններում բնականաբար անիմաստ էր ազգային հավաքականից լուրջ արդյունքներ ակնկալելը: Բնական է, որ հաստատված մթնոլորտը անհանար էր մի քանի օրում և նույնիսկ մի քանի ամսում վերացնելը: Այո, փոփոխությունից ոգեշնչված երկրպագուները, մենք լրագրողներս ակնկալում էինք, որ կարճ ժամանակում դրական տեղաշարժեր կտեսնենք նաև ազգային հավաքականի խաղում: Տեղաշարժը նկատվեց, թեկուզ ութ ամիս անց, բայց նկատվեց: Հետևաբար մինչև հաղթական հունիսը գրանցած ցավալի պարտությունները կարելի է որակել որպես նախկին համակարգի ավերիչ գործողությունների հետևանք: Հետևանքներ որոնք արդեն իսկ վերացվել են:

Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի իրավիճակը նկարագրենք այսպես. Մեր հավաքականի ֆուտբոլիստները նախորդ ամիսների ընթացքում չէին թոթափել գոյություն ունեցող լարվածությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևողական աշխատանք կատարելով կոտրեց այն, ինչի արդյունքում ստեղծվեցին համապատասխան նախադրյալներ և նախապայմաններ արդյունք ստանալու համար: Արմեն Գյուլբուդաղյանցը, որը մեծ նվիրումով է աշխատում ազգային թիմում կարողացավ արագ արձագանքել փոփոխություններին, հավաքականը տեղափոխելով ավելի բարձր հարթություն:

Ու հիմա եկել է ժամանակը նոր հարթությունում հաստատուն քայլեր կատարելու: Այս պահին խանգարող հանգամանքներ կարծես թե չկան և բոլորս ունենք հնարավորություն ավելի բարձր արդյունքներ պահանջելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում