Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ինքնամաքրո՞ւմ, թե՞ սաբոտաժ․ դատական համակարգի կոլապսը

Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը:

Եթե առաջին երկու հրաժարականները բացատրելի էին, որովհետև Գագիկ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանն ուղղակիորեն ասոցացվում են նախկին համակարգի հետ ու, ըստ էության, հակադրվում էին դատական ռեֆորմի իշխանական սցենարին, ապա մյուսների «ինքնաբուխ» հրաժարականները կազմակերպված ակցիա են հիշեցնում կամ պարտադրանք, որովհետև դատական համակարգն, ըստ էության, կանգնել է ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն այլևս քվորում չունի, կարող ենք խոսել անգամ դատական իշխանության տոտալ ճգնաժամի մասին։ Սրան հավելենք նաև այն հանագամանքը, որ ԲԴԽ-ն համալրվում է բավականին բարդ ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ ճգնաժամը կարող է նույնիսկ մի քանի ամիս տևել։

Օբյեկտիվորեն դատական գործող համակարգի կազմաքանդմամբ շահրագրգիռ կարող են լինել երկու սուբյեկտներ։

Մեկը՝ բնականաբար, գործող իշխանությունն է, որը գնում է հին համակարգի կազմաքանդման ճանապարհով՝ նորը ձևավորելու նպատակով։

Եթե այս վարկածը ճշմարիտ է, ապա ԲԴԽ անդամների «ինքնաբուխ» հրաժարականների հետևում կանգնած է իշխանությունը։ Մի կողմից՝ սա օբյեկտիվ գործընթաց է, որովհետև վեթինգը ենթադրում է ոչ միայն օրենսդրական կարագավորում, այլ նաև քաղաքական միջավայրի ստեղծում, որտեղ կոնկրետ մարդիկ, դատավորներ չեն ադապտացվում նոր իրողություններին կամ անցյալի «բեռով» չեն կարողանում տեղավորվել նոր Հայաստանում ու հեռանում են, մյուս կողմից՝ քանի դեռ առկա չէ վեթինգի իրականացման օրենսդրական բազան, դատական համակարգի ցանկացած վերափոխում կարող է սուբյեկտիվ միջամտությունների ու կամայականությունների դաշտ բացել, ինչի հետևանքով դատական համակարգը ոչ թե կբարեփոխվի, այլ կփոխի իր «քաղաքական տանիքը»՝ քրեաօլիգարխիայի փոխարեն ծառայելով հեղափոխական էլիտային։

Առհասարակ՝ չպետք է վեթինգի իրականացումը պայմանավորել կոնկրետ քրեական գործերով կամ կոնկրետ մարդկանց՝ նույնիսկ արդարացիորեն պատասխանատվության ենթարկելու հարցով։ Դատական ռեֆորմն արվում է ավելի լայն համատեքստով ու ավելի երկարաժակետ կտրվածքով ու գործընթացը հնարավորինս անհրաժեշտ է զերծ պահել քաղաքական կոնյուկտուրայից։ Ցավոք, այս սկզբունքը ոչ միշտ է հարգվում գործող իշխանության կողմից ու պատահական չէ, որ ՍԴ անդամության թեկնածուները խորհրդարանում ենթարկվում էին, այսպես ասած, «հավատաքննության»։

Մի բան հստակ է՝ եթե իշխանությունները չգնան իրապես անկախ դատական համակարգի ստեղծման ճանապարհով, ապա հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի գործընթացը մեծապես վատնգվելու է՝ ստեղծելով նոր ավտորիտարիզմի հաստատաման ռիսկեր, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ երկրում պահպանված է սուպերվարչապետական համակարգը, իսկ խորհրդարանն ու կառավարությունը, մեծ հաշվով, գտնվում են մեկ մարդու «գրպանում»։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն դատական համակարգի այսօրվա ճգնաժամով շահգրգռված են նաև Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը։ Մի կողմից՝ դատական համակարգը մնացել է նրանց ազդեցության սակավաթիվ ինստիտուցիոնալ գործիքներից մեկը, մյուս կողմից՝ երկրորդ նախագահը գիտակցում է, որ նախկինի պես չի կարող վերահսկել դատական համակարգը, որն ավելի շատ է ազդվում քաղաքական, հանրային տրամադրություններից։ Տրամաբանական է ենթադրել, որ այս փուլում Քոչարյանը ձգտում է հնարավորինս պարալիզացնել դատական համակարգը՝ իր հետ կապված գործերը իրավական փակուղի մտցնելու համար։ Սա մի կողմից՝ ժամանակ շահելու հնարավորություն է տալիս, մյուս կողմից՝ նպաստում է Մարտի 1-ի գործընթացի ապալեգիտիմացմանը։

Գլոբալ առումով՝ այսօրվա իրավիճակը հետևանք է հեղափոխության թիմի անպատասպանատու վարքագծի, որը մեկ տարի շարունակ իր անգործությամբ նպաստել է ֆորս-մաժորային իրավիաճակի առաջացմանը, ինչի հետևանքով երկրում առաջացել են իրավական ու քաղաքական լրջագույն խնդիրներ՝ պատուհան բացելով նաև արտաքին միջամտությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում