Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քերոբները դեմ են խուժաններին, նրանք կարդացած և խելացի մարդիկ են

Տարիներ առաջ «Որոգայթ» սերիալը մեծ հաջողություն ունեցավ. բնականաբար կային և՛ համակիրներ, և՛ քննադատողներ: Քննադատողները պնդում էին, որ ժարգոնային խոսքը և բարքերը ներթափանցեցին մեր հասարակության տարբեր շերտեր և խեղաթյուրեցին հատկապես երիտասարդների պատկերացումները մշակույթի արժեքների վերաբերյալ: «Որոգայթ» ֆիլմում նկարահանված դերասան Հարություն Մովսիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Երբ որ «Կնքահայրը» ֆիլմը էկրան բարձրացավ, և մենք տեղյակ եղանք, այդ կասետը ձեռքից ձեռք էր խլվում, և ես դրան շատ սովորական էի նայում: Դե ես Աճեմյանի աշակերտն եմ, անցել եմ դպրոց, և առաքելություն ունեմ կուրս հավաքելու, փոխանցելու իմ գիտելիքը: Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը… դերասաններ, որոնք ինձ համար շատ ուժեղ էին, լուրջ մարդիկ էին, և իրենք կյանքում, իրենց ժամանցային պահերին էլ շատ հումորով էին, իմաստուն, և ես նրանցից շատ բան էի վերցնում: Նրանք միշտ ասում էին՝ ափսոս, մի մաֆիոզի դեր չխաղացինք… Եվ դա իմ ուղեղի մեջ մտավ, բայց չէի մտածում, որ այդպիսի բան տեղի կունենա: Երբ ինձ կանչեցին «Շանթ»-ից՝ «Վերվարածներ» սերիալում նկարահանվելու, ես ասացի՝ ուզում եմ քրեական աշխարհի մարդու կերպար խաղալ, որովհետև այդ թեման մեզ մոտ չի շոշափվել: Ես գիտեի, որ առաջինն եմ լինելու… Մաֆիոզական աշխարհը կար, բայց թաքցվում էր Սովետի ժամանակ, ես գտնում եմ, որ որևէ բան ծածուկ պահել չի կարելի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մաֆիոզի կերպարը ձևավորեց մի ենթամշակույթ, որը սկսեց ներթափանցել երիտասարդների կյանք, Հ. Մովսիսյանը նշեց. «Հովիկի կերպարը մի կարևոր խոսք ուներ, անընդհատ ասում էր. «Այս աշխարհ մի՛ մտեք… Հովոյի կերպարում ինձ շատ էին սիրում: Ես դրական տարածության մեջ էի. Հովիկն արդարադատ էր»:
«Բեսպրեդել» մարդիկ կան, որոնք խառնում են ժողովրդին: Մաֆիոզները նրանց չեն սիրում, նրանց դեմ են… Քերոբները դեմ են խուժաններին, նրանք կարդացած և խելացի մարդիկ են»,- նշեց դերասանը:

«Ես գիտեմ, որ մի բան խաթարվել է մեր ժողովրդի մեջ, բայց թե ինչ, չգիտեմ»,- նշեց Հ. Մովսիսանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ժողովուրդը կվերագտնի իրեն՝ հայ ժողովուրդն իր գենի մեջ ունի համբերատարություն, իմաստնություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում