Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Ամենակոռումպացված ոստիկանը հավակնում է դառնալ ՀՀ ոստիկանապետ. Ինչու չի գործում ապօրինի հարստացման օրենքը

Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակության և մասնագիտական շրջանակների մոտ մեծ սպասում կար, որ 2017-ին քրեականացված ապօրինի հարստացման օրենքի շրջանակներում բազմաթիվ ապօրինի հարստացած պաշտոնյաներ պատասխանատվության կկանչվեն, ու կվերադարձվի պետությունից նրանց թալանածը։ Սակայն այդ հոդվածով օրենքի ընդունումից ի վեր թերևս մեղադրանք առաջադրվեց միայն Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը, ովքեր էլ որոշակի գումարներ վերադարձնելով՝ ներկայումս ազատության մեջ են։ Մինչդեռ ապօրինի հարստացածներ կան և՛ նախկին իշխանության ներկայացուցիչների ցանկում, և՛ նրանցից ժառանգություն մնացած ներկա պաշտոնյաների ցանկում։

Մեզ հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է և բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Նշենք, որ Դավթյանը մինչև հեղափոխությունը հենց Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի հովանավորյալն էր:

Լուրեր են շրջանառվում, որ նույնիսկ կան գործարարներ, որոնցից հազարավոր դոլարներ է խաբեությամբ շորթել՝ նրանց հասկացնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, բոլորին բռնում են, իսկ ինքը տեղյակ է բոլոր գործարարների գործարքների և չվճարած հարկերի մասին և մի փոքրիկ աղմուկի դեպքում կարող է դրանք հանրայնացնել։

Դավթյանը քաղաքի էլիտար սրճարաններում հանդիպումների ժամանակ իր թիրախում հայտնված բոլոր գործարարներին ինչ-որ թղթապանակներ է ցույց տալիս, վարչապետին հասցեագրած փաստաթղթեր է ցույց տալիս և բոլորին ասում, որ պատրաստվում է զեկուցել այդ ամենի մասին կառավարությանը: Գործարարները կոնկրետ շրջանակներում դժգոհել են, որ եթե իրենց չազատեն Դավթյանից, ապա նրանք կդիմեն կոնկրետ քայլերի և առարկայական՝ լուսանկարներով, փաստաթղթերով կհրապարակեն բոլոր փաստերը նրա աշխատած ամբողջ տարիների ընթացքի և մինչ օրս հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիոնավոր դոլարների, ապօրինի հարստացման բոլոր կոնկրետ փաստերը։ Մասնավորապես խոսքը կազմակերպություններից և անձանցից, շինարարներից և ճանշիններից, ՀԷԿ-երից խաբեությամբ շորթած հարյուր հազարավոր դոլարների մասին է։

Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, չունենալով որևէ օրինական բիզնես և եկամուտի աղբյուր, տիրացել և հովանավորում է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ար Դելիկատես» ՍՊԸ-ին պատկանող գործարանը, իր բարեկամների դեմքով «փայ է մտել» և ի պաշտոնե հովանավորել «Տոպազ» ՍՊԸ-ին պատկանող խորտկարանն ու հյութերի գործարանը, կառուցել միլիոններ արժեցող իր առանձնատները Ծաղկաձորում, Սևանում, Էջմիածնում, բնակարաններ շորթել Երևանում, բիզնեսներ հիմնել ԱՄՆ-ում, Չեխիայում և տասնյակի հասնող գերթանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոն դոլարը։

Ուշագրավ է, սակայն, որ այս ամենի ֆոնին Միհրան Դավթյանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2018 թվականի մայիսի 11-ին, հայտարարագրել է ընդամենը բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոտնակ, 15 միլիոն դրամ, 1 միլիոն 100 հազար ռուբլի։ Պաշտոնյան ունի նաև հանձնած փոխառություններ՝ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ինչպես կարելի է նկատել, վերևում թվարկված ունեցվածքի մասին պաշտոնյայի հայտարարագրում որևէ հիշատակում չկա։

Եվ այս ամենից հետո Միհրան Դավթյանն իրեն ապահովագրելու համար լուրեր է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ գոհ է իր կատարած աշխատանքից, իր բացահայտումներից և առաջիկա ամիսներին սպասվելիք փոփոխությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետը հենց ինքն է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում