Քրիստինա Օրդովաս Գոմես-Հորդանանը՝ Ռուիս դե Կաստիլիայի կոմսուհին, մեղադրվում է Անտոնիս վան Դեյքի կտավը յուրացնելու մեջ:
Դատախազությունը պահանջում է չորս տարվա ազատազրկում:
2014թ․ կոմսուհին հետաքրքրվել է «Anna Sofia, Countess de Carnarvon» կտավով, որի վրա ֆլամանդացի գեղանկարիչը աշխատել է 1633-1641 թվականներին:
Դիմանկարի սեփականատերերը Քրիստինա Օրդովասի տուն ուղարկել կտավը՝ գնահատելու համար: Կոմսուհին կտավի համար առաջարկել է 165 հազար եվրո:
Սեփականատերերը համաձայնել են, սակայն չեն ստացել գումարը: Կտավը մնացել է կոմսուհու մոտ: