Սև գույնը Հայաստանում քաղաքական ենթատեքստ է ստացել: Հայաստանը թևակոխել է դատաիրավական բարեփոխումների փուլ, և այդ ճանապարհին վարչապետ Ն. Փաշինյանը ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին հանձնարարել է սևազգեստներին կարգի հրավիրել: Այս ամենը որքանով կօգնի շտկել իրավիճակը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ դերասան Սերգեյ Դանիելյանը նշեց, որ սա ուշացած որոշում է:
«Ինչ կատարվեց. տեղի ունեցավ հեղափոխություն կամ իշխանափոխություն, ժողովուրդը սկսեց հավաքվել՝ սկզբից 10-20 հոգի, հետո հազարներ, և ասաց, որ զզվում է իր իշխանությունից և ուզում է փոխել, և այդպես էլ եղավ…
Մենք ցեխաջրի մեջ ենք: Հիմա «ծնողը» պետք է ինչ-որ պահի ասի՝ ես թողել եմ, որ դու հանգիստ ապրես ոչ թե նրա համար, որ այլանդակվես և դառնաս գող, ավազակ մարդասպան, այլանդակ, այլ հասկանաս, որ մարդ ես և մտնես օրենքի դաշտ: Հիմա մեր իշխանությունն այդ փուլում է՝ չի կարողանում իր «երեխեքին» հավաքել բռի մեջ: Եվ հիմա դիմել է ոստիկանությանը, ԱԱԾ պետին, այնինչ վաղուց պետք է դիմեր: Բացի դրանից՝ այս այլանդակությունները նաև մեր այլանդակ օրենքների հետևանք են, օրինակ՝ ոստիկանապետ կամ ԱԱծ պետ չենք կարող ընտրել համակարգից դուրս մարդու և այլն…
Պետք է ժողովրդին բերեին օրենքի դաշտ՝ բոսյակությունից վերադարձնեին ինստիտուցիոնալ կառավարման, օրենքները փոխեին, նոր մարդկանց հրավիրեին, և կամաց-կամաց սկսեին վիճակը շտկել: Իսկ մեր իշանությունը հետևանքների հետևից է ընկել…»:
Մանրամասն՝ տեսանյութում: