Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։

«Ինովացիան մեր ռազմավարությունն է, իսկ շարունակական կրթությունը այն առանցքային արժեքն է, որը ընկած է մեր ընկերության հաջողությունների հենքում։ Այս երկու արժեքների համադրմամբ մենք այսօր մեկնարկն ենք տալիս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մի ծրագրի, որի շրջանակում ուսուցիչները կբարելավեն իրենց հմտությունները շարունակական կրթությամբ։ Նախագծերի հիմքում ինովացիոն մտածողության ներդրումն է կրթության ոլորտում և մեր խնդիրն է ապահովել հատկապես մարզային դպրոցների ներգրավվածությունը։ Անխոս, այս ամենի շահառուն մեր երեխաներն են ու մենք հավատացած ենք, որ Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ ու մրցունակ կրթություն», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ բարձր է գնահատում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այսչափ կարևոր առաքելությունը՝ Հայաստանում կրթությունը հավասարապես որակյալ ու հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքները։ Նշենք, որ սա «Գալաքսի» ընկերությունների խմբի երկրորդ պաշտոնական համագործակցության ծրագիրն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Առաջինը ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության հետ ծրագիրն էր՝ Հայաստանի դպրոցներում թվայնացման և տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

««Դասավանդիր, Հայաստան»-ը որակյալ կրթությունը տանում է Հայաստանի եւ Արցախի նույնիսկ ամենահեռավորգյուղերի դպրոցները, քանի որ մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի մեծ ներուժ, որը կարող ենք բացահայտել այդտեսակ կրթության միջոցով։ Սակայն մենք գիտենք, թե որքան էլ ավելի արդյունավետ կարող ենք լինել, եթե շարժվենք ժամանակին համըթաց ու կրթության մեջ օգտագործենք տեխնոլոգիաներն ու ինովացիան։ Մեզ համար շատ ոգեւորիչ է, որ մասնավոր ոլորտը նման ուշադրությամբ է լցված կրթության որակի բարձրացման վրա եւ պատրաստ է անել դա մեզ հետ համագործակցությամբ։ Լիահույս եմ, որ այս համագործակցության

շնորհիվ կկարողանանք ավելի արագ հասնել արդյուքնքների », – նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։

Հատկանշական է, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համատեղ ծրագրերի մեկնարկը և աշխատանքային թիմերի առաջին ռազմավարական քննարկումը վարում էին Հայաստանի մարզերի ավագ դպրոցների երեխաները։ Նրանք մասնագետների հետ քննարկմանը ներկայացնում էին կրթության ոլորտի բոլոր շահառուների շահերը և ապահովվում էին տեսակետների բազմակողմանիությունը։

Համագործակցության արդյունքում ստեղծվող համատեղ նախագծի առաջին նյութերը կներկայացվեն 2019-20թթ. ուսումնական ծրագրի մեկնարկին, իսկ ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության նպատակով բոլոր նյութերը հասանելի կլինեն ու կհրապարակվեն։


«Դասավանդի՛ր, Հայաստանը» 2013 թվականին հիմնադրված հասարակական ներազդեցության ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է բացառիկ համալսարանավարտ երիտասարդների Հայաստանից եւ սփյուռքից, որոնք վերապատրաստվում են՝ դառնալու Ուսուցիչ-առաջնորդներ եւ տեղակայվում Հայաստանի առավել կարիքավոր դպրոցներում եւ համայնքներում՝ որպես «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ։ Այս Ուսուցիչ-առաջնորդները ստանձնում են իրենց աշակերտների ուսուցիչները դառնալու երկամյա հանձնառություն, որից հետո միանում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների շարժմանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարորությունը, շարունակական կրթությունն ու բարալավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, և սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում