Մարսի մակերևույթին «Star Trek» ֆանտաստիկ սերիալի Աստղային նավատորմի խորհրդանիշը հիշեցնող պատկեր են հայտնաբերել, գրում է CBS News-ը:
Նկարը հայտնաբերել է ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների վարչության (NASA) Mars Reconnaissance Orbiter սարքը:
Արիզոնայի համալսարանում MRO HiRISE նկարահանող խումբը հայտնաբերված պատկերի մասին պատմել է միայն հիմա, թեև պատկերը ստացվել է ապրիլի 22-ին:
Հետազոտողների թիմի կարծիքով, կարմիր մոլորակի վրա պատկերն առաջացել է քամու, լավայի և ավազաբլուրների ազդեցությամբ: Երբ քամին փչել է ավազաբլուրների ուղղությամբ, ավազի մեծ մասը տեղահանել է և, արդյունքում, այսպես կոչված, «ավազակերտ» «հետքեր» է թողել:
Caption Spotlight (12 Jun 2019): Dune Footprints in Hellas
Enterprising viewers will make the discovery that these features look conspicuously like a famous logo.
More: https://t.co/CAq5xBbDwf
NASA/JPL/University of Arizona#Mars #science pic.twitter.com/N5MfKQPiYt
— HiRISE: Beautiful Mars (NASA) (@HiRISE) June 12, 2019