Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Մոսկվան արդարանո՞ւմ է երկրորդ նախագահի հետ հանդիպումից հետո

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն ուշագրավ հայտարարություն է տարածել դեսպան Սերգեյ Կոպիրկինի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով: Դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Կոպիրկինը երկրորդ նախագահ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում: Հարց է առաջանում՝ դեսպանը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է որպես հասարակական-քաղաքական գործի՞չ, թե՞ որպես գործարար: Համենայնդեպս, այդ հարցը ունի հստակեցման կարիք, և բանը միայն այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին են վերագրվում մեծ թվով բիզնեսներ:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իհարկե մի կողմից՝ հայտարարել է քաղաքականություն վերադարձի մասին, հայտարարել է ընդդիմադիր միավոր ձևավորելու և իշխանությանը մարտահրավեր նետելու մասին, մյուս կողմից՝ նա շարունակում է լինել ռուսական խոշոր տնտեսական միավորներից մեկի՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, այդ կարգավիճակում նա վերընտրվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Եվ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, չի հայտարարել, որ քաղաքական գործունեության աշխույժ փուլ մտնելու և այդ կարգավիճակի վերադառնալու նկատառումով թողնում է տնտեսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամի կարգավիճակը: Հետևաբար հարցը տեղին է՝ դեսպան Կոպիրկինը երկրորդ նախագահ Քոչարյանի հետ հանդիպել է որպես քաղաքական գործի՞չ, թե՞ գործարար:

Դեսպանատան հայտարարության առավել ուշագրավ ասպեկտը, սակայն, այն է, որ փաստորեն զգացվել է հանդիպման պարզաբանման կարիք, ինչը անուղղակի վկայում է այն մասին, որ ՌԴ դեսպանատունը որոշակիորեն զգայուն է արձագանքել նախօրեին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը հանրային արձագանքներին և գնահատականներին: Պարզաբանումը, որով դեսպանատունը փաստորեն փորձում է հանրությանը ներկայացնել, որ հանդիպումը Քոչարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի վկայություն չէ, այլ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների հետ հանդիպումների շարքի մի օղակ, վկայում է հանրային բացասական արձագանքներից տարանջատվելու ՌԴ դեսպանատան ջանքի մասին: Այլ կերպ ասած՝ տարածված պարզաբանումը իր տոնայնության և տողատակի մեջ բավական նման է արդարացման:

Ինչ խոսք, դա ամենևին չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ՌԴ իշխանության վերաբերմունքը առանձնահատուկ չէ: Ի վերջո՝ դրա վկայությունը ամենևին լոկ դեսպանի հանդիպումը չէ: Հիշենք Պուտինի շնորհավորանքները: Սակայն, միևնույն ժամանակ, հանգամանքը, որ դեսպանատունը փորձում է «արդարանալ» իր տարածած պարզաբանմամբ և փաստորեն ընդառաջել հանրային տարածված դժգոհությանը, հուշում է, որ այդ կապի և աջակցության հանգամանքը ամենևին միարժեք, միատարր և պարզունակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից կամ առկա լինել, այսպես ասած, տարածված ընկալումների մակարդակում:

Մոսկվայում փաստացի հասկանում են այն ռիսկերը, որ հանրային ընկալումների դաշտում Ռուսաստանը կարող է ունենալ երկրորդ նախագահ Քոչարյանին առանձնահատուկ աջակցության պարագայում: Թեև սա մեխանիկորեն չի նշանակում, որ երկրորդ նախագահը Մոսկվայի համար իսկապես միևնույն շարքի ընդամենը մի հերթական «օղակ» է, այդուհանդերձ աներկբա է, որ դեսպանատան տարածած բազմաշերտ այդ պարզաբանումն էլ ամենևին մեխանիկական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում