Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Խնդիրները զուտ մեր անգործության հետևանք են․ ինչ ուղերձ է հղում ԵՄ-ն Հայաստանին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքը գնահատում է գերազանց:

Այս առնչությամբ  քաղաքագետ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ավանդաբար, երբ ԵՄ ներկայացուցիչները հանդիպում են իրենց գործընկերների հետ, աշխատում են լավատեսական ֆոնի վրա ներկայացնել այդ հանդիպումները: Այնպես որ՝ ես այդ «գերազանց» բառը չէի գերագնահատի: Սակայն ինքը՝ հանդիպումը, շատ կարևոր էր գործնական իմաստով: Մենք կարող ենք ասել, որ այդ երկկողմանի համագործակցության շրջանակներում ինչ-որ կարևոր փուլ մենք կատարել ենք»:

Այնուամենայնիվ, Բորիս Նավասարդյանը համաձայնում է հնչեցված քննադատությունների հետ, որ վերջին տարվա ընթացքում Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ շատ քիչ գործ է արվել կամ արվել է դանդաղ. «Ի վերջո Բրյուսել ներկայացված փաստաթղթի վրա կարելի էր աշխատել մեկ օր, այսինքն՝ այն կարող էր պատրաստ լինել ամենաուշը դեռ անցած տարվա սեպտեմբերին»:

Այս հապաղումը մեր զրուցակիցը բացատրում է կառավարության տարբեր կառույցների ոչ արդյունավետ աշխատանքով և այդ կառույցների միջև համակարգման բացակայությամբ:

Քաղաքագետ Սարո Սարոյանը ևս կարծում է, որ կա ռազմավարություն, քաղաքականություն մշակելու լուրջ խնդիր: «Ընդհանրապես Հայաստանի դերի հետ կապված շատ մեծ թռիչք է տեղի ունեցել, և եվրոպական ուղղության լայն դաշտ կա բացվելու: Մոգերինիի հայտարարությունը հենց դրա վառ արտահայտությունն է, որ այդ «գերազանց»-ը պետք է մեր կողմից էլ առաջ մղվի. չկան կոնկրետ քայլեր, կոնկրետ նախաձեռնություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սարո Սարոյանը:

Ինչ վերաբերում է Եվրամիության կողմից 25 մլն եվրոյով աջակցության ծավալի ավելացմանը, Բորիս Նավասարդյանը նկատեց. «Դա ընդամենը քաղաքական բոնուս է, ոչ թե այսօրվա իշխանությունների կարողությունների նկատմամբ բարձր գնահատում: Այդ գումարը կավելանա միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա բարեփոխումների հստակ օրակարգով և ապացուցի, որ կարող է այդ օրակարգն իրականացնել»:

Հստակեցնելով իր դիրքորոշումը՝ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլ-մայիսին, Հայաստանի համար փրկություն էր, բայց մենք ուզում ենք ավելին ունենալ: Մենք հիմնականում հաջողել ենք անցյալի ստվերի դեմ պայքարում և պետք է խոստովանենք, որ նորը չենք կառուցել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում