Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Սերժ Սարգսյանի եղբայրը հովանավորում է սփյուռքահայ ներդրողների թալանը

Երևանում արդեն համընդհանուր և բացահայտ բնույթ է կրում կառուցվող «էլիտար շենքերի» խաբված ներդրողների և գնորդների անհույս և շոուի վերածված քրեական գործերն ու դատավարությունները: Արդյունքում միլիոնավոր դոլարներ են գրպանվում հանցավոր խմբերի կողմից, և օրինական գնորդներն ու ներդրողները զրկվում են իրենց միջոցներից: Այս տեսակի «բիզնեսը» լավ կազմակերպված է հանցագործ խմբերի կողմից, և նրանց կողքին են կանգնած կառավարության պաշտոնյաներ և կոռումպացված դատական համակարգը, ովքեր հիանալի հնարավորություններ են ստեղծում աննկատ թալանելու և քողարկելու համար:

Նման խարդախություններ են կատարվում նաև Արին Կապիտալ Ներդրումային ընկերությունում, սակայն, ի տարբերություն Նորաշեն 2007-ի կամ նման այլ շինությունների, այստեղ խարդախները ավելի են կատարելագործված, ունեն ավելի ուժեղ «ընկերներ» և նրանք դեռևս կարողանում են շարունակել թալանն ու խուսափել պատասխանատվությունից: Այսօր ես՝ Էդմոնդ Խուդյանս՝ Արին Կապիտալի հիմնադիրը, այդ նույն զոհերից մեկն եմ և պայքարում եմ կազմակերպված խմբի դեմ, որի մեջ կան փաստաբաններ, հաշվապահներ, դատավորներ, սնանկության գործով կառավարիչներ և կոռումպացված ու անտարբեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախապատմությունը հետևյալն է: 2004թ-ին ձեռք եմ բերել Մաշտոցի 33 հասցեում գտնվող 4 հարկանի շենքը՝ ($600,000) այն վերանորոգելու և վաճառելու նպատակով, որի վերանորոգման աշխատանքներն հանձն առած անձը՝ Վլադիսլավ Մանգասարյանը, շենքը քանդում է առանց իմ թույլտվության՝ այն իմ շինության կողքին գտնվող Մաշտոց 33ա տարածքին միացնելու և այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Դրությունը սրվում է մեր երկուսի միջև, և ինձ է զանգահարում մեր ընդհանուր գործընկեր, ներկայիս ՀՀ Նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը: Նրա խնդրանքով համաձայնում եմ կարճաժամկետ ներդրում անել և ձեռք եմ բերում Մաշտոցի 33ա տարածքը ($1,000,000), պայմանով որ իմ մասնակցությունը պետք է ավարտվեր 2006թ մայիսին՝ վերադարձնելով իմ ներդրած գումարներն ու որոշակի շահ: Ձեռք եմ բերում Լևոն Սարգսյանի երաշխավորությունը, որ ամեն բան կարգին կլինի և պայմանագիր կնքում Մանգասրյանի հետ ու սպասում մայիս 2006ին: Պայմանավորվածությունը չի իրականանում, և սկսվում է մի տառապալի գործընթաց. կատարել էի $1,600,000 ներդրում և ստիպված էի սպասել: Մանգասարյանը էլի է խախտում պայմանագրիը, իսկ Լևոն Սարգսյանը նորից է խոստանում է օգնել… Տպավորությունն այնպիսին էր, որ նրանք չեն ցանկանում, որ ես գնամ…

Ըստ պայմանավորվածության, ինձ մոտ առաջանում է $1,000,000 ԱՄՆ վերադարձնելու պահանջ և Մանգասարյանը դիմում է Ավիոտրանս ընկերությանը $1,000,000 վարկի, որից $450,000-ը յուրացնում է: Պայթյունավտանգ դրություն է սկսվում, և Լևոն Սարգսյանի միջամտությամբ «նորից ենք շարունակում»: Մեկ տարի հետո գալիս է վարկը մարելու ժամանակը, և վարկի գումարը դարձած է լինում $1,270,000. (դրամի կուրսը 25% բարձրացել էր): Չնայած պայմանավարվածության՝ Մանգասարյանը ոչինչ չի ձեռնարկում պարտքը վերադարձնելու համար, ինձ է խնդրում միջոցներ ձեռնարկել՝ գնորդներ բերելու համար: Ես ստիպած էի քայլեր անել, այլապես «Ավիոտրանսը» շենքը «տանելու» էր: Մայիս/Հունիս 2007-ին դժվարությամբ գնորդներ եմ ներգրավում և վարկը մարում եմ: Այնուհետև, հակառակ իմ ցանկության, բայց այլ ելք չունենալով՝ ակտիվ աշխատանքներ եմ տանում՝ արդեն որպես շենքի սեփականատեր: Նորից ներգրավում եմ բազմաթիվ գնորդներ (հիմնականում սփյուռքից)՝ յուրաքանչյուր գործարք նախօրոք համաձայնեցնելով Մանգասարյանի հետ: Վաճառքից գումարներ եմ վերցնում և տրամադրում Մանգասարյանին ու շինարարությանը:

2007թ-ի ընթացքում որոշում ենք աշխատանքները շարունակել Մանգասարյանի վաղեմի ընկեր Ղևոնդ Ղալումյանի հետ, ում Մանգասարյանը $1,000,000 գումար էր պարտք: Եռակողմ պայամանգրով իմ և «ցուցակագրված» գնորդների ներդրումների հաշվին կառուցված 9,167 քմ մակերեսով կիսակառույցը 2007թ-ին ներդնում եմ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ում և ընկերությունում ունեցած իմ 100% բաժնեմասերի 21%-ը տալիս Մանգասարյանի աղջկա ամուսնուն՝ Հայկազ Սարգսյանին, 17%-ը՝ Ղևոնդ Ղալումյանին: Մանգասարյանը, որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար, հանձն է առնում շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղևոնդ Ղալումյանը՝ հարկային և պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը և ընկերության բնականոն գործունեության ապահովումը: Ընկերության տնօրեն եմ նշանակում իմ ընկերոջը՝ Էդուարդ Եսայանին, ով, իմ կարծիքով, ինձ հավատարիմ էր, և նրան եմ լիազորում իմ անունից հանդես գալ ընկերությունում, բանկում և այլն:

2010-ի սկիզբներին հայտնի է դառնում, որ մասնակիցները հաշվապահությունից «անհայտացրել» են իրական գնորդների հաշվապահական գրանցումները (այն նույն գնորդների, ում գումարներով փակեցի Ավիոտրանսի վարկը), և ի հայտ են եկել նոր, անհայտ «գնորդներ»: Սա արդեն հանցագործություն էր, և երբ ես փաստաբանի դիմեցի ինձ կտրականապես փակուղի տարան: Չունեի ընկեր, չունեի փաստաթղթեր, իսկ հաշվապահությունում իրենց մարդիկ էին: Չցանկանալով դատարաններում կռվել՝ համոզեցի, որ եթե իմ գումարնենր էլ իրենք տանեն, մենակ թե գնորդներին տան իրենց ունեցվածքը: Սիրով համաձայնեցին, սակայն Հայաստանից վերադառնալուց հետո սկսվեց մասսայական տարածքների անհայտացումը: Եռյակը հանցավոր համաձայնության էր եկել, և ընկերությունը թալանում էին՝ գույքը անհայտ մարդկանց տալով և ընկերության վրա կեղծ վարկեր ձևակերպելով: Միայն 2010թ-ի վերջին է հայտնի դառնում, որ «ընկերները» $3,000,000 վարկեր են ձևակերպել ընկերության անունից, ընկերության գույքը բռնագրավելու և գնորդներին «քցելու» նպատակով:

Հոկտեմբեր 2010-ին դիմում եմ Լևոն Սարգսյանին՝ հայտնելով, որ թալան է տեղի ունեցել, նա էլ պահանջում է գնալ Երևան և փաստել, հայտնում է, որ մեղավորը պատժվելու է, նաև դժգոհություն է հայտնում իրեն տված 13-րդ հարկում 300 ք.մ. տարածքի փոքր լինելու համար: Հոգիս կտոր-կտոր էր լինում: Այս մարդու խնդրանքին ընդհառաջ գնալով՝ 6 տարի է տառապում էի այս հարցով, այժմ անդունդի եզրին եմ հայտնվել, իսկ նա դեռևս պահանջ ունի ինձնից… և այս տեսակ մարդը մտավորական է համարվո՞ւմ…: Արագ գնում եմ Երեվան, և բոլորով հանդիպում ենք: Լևոն Սարգսյանը աուդիտ է հրավիրում և 2.5 ամիս աշխատելուց հետո, արդյունքը ներկայացվում է բոլորիս: Բացահայտվել էր Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և Էդուարդ Եսայանի կողմից առնվազն $4,500,000 թալանը, և կարծես թե մեղավորը պետք է պատժվեր, բայց Լևոն Սարգսյանը հրաժարվում է որևէ մեկին պատժելուց……2005 թ-ից իր ընկերոջ սիստեմատիկ խարդախություններին 6 տարի դիմակայելուց հետո, իմ ներդրումների շնորհիվ 13-րդ հարկում 300 ք.մ. բնակարան ստանալուց հետո նա «ձեռքերը լվաց» և հրաժարվեց օգնելուց: Եթե ես սխալվում եմ կամ այլ կերպ եմ ներկայացնում փաստերը, թող նա ասի, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, եթե կարող է, թող արձագանքի… Նա ինքն էլ լավ գիտի իր ընկերոջ ով լինելը և «չեզոք» դիրք է գրավե՞լ:

Այնուհետև դիմել եմ դատարան, որպեսզի պաշտպանեմ նախնական պայմանագրերով տարածքներ գնած անձանց, իմ և ընկերության խախտված իրավունքները: Սակայն ամենասկզբից հայտնի դարձավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի վրա լուրջ ազդեցություն կա, և գործերն ընթանում էին իմ դեմ ուղղված ապօրինություններով, որոնց վերաբերյալ լրատվական հրապարակումներ եղան: Այդ ժամանակ նրանց կողմից կազմակերպվեց և իրականացվեց ընկերության սնանկության պրոցեսը: Չնայած այն հանգամանքին, որ սնանկության՝ կանխամտածված լինելու բոլոր փաստերը ներկայացվել են դատարանին, դատարանն ուղղակի անտեսեց դրանք: Իսկ սնանկությունը այլ նպատակ էր հետապնդում, որ իմ կողմից ներկայացված հայցերը չքննվեն, և ժամանակ ունենան թալանը ավարտին հասցնելու համար: Իմ կողմից ներկայացված դիմումի հիման վրա ամիսներ անց «կեղծ սնանկության» փաստերով քրեական գործ է հարուցված, որով մեղավոր անձինք ակնհայտ են, սակայն ամիսներ շարունակ նրանց մեղադրանք չի առաջադրվում, և ընկերության սնանկության գործի շրջանակում նրանք բացահայտորեն ավարտին են հասցնում իրենց հանցավոր նպատակները: Ինչպե՞ս եղավ, որ ընկերության հիմնադիրը դատավորներին և սնանկության կառավարչին ներկայացնում է փաստեր՝ ընկերության ֆինանսապես առողջ լինելու մասին, իսկ նրանք անտեսում են փաստերը և ընկերությունը տանում սնանկության: Ինչպե՞ս եղավ, որ ներկայացնում ենք եռյանկի կողմից վարկերի՝ «սարքված» լինելու փաստեր, և դատավորներն ու կառավարիչը դրանք հաշվի չեն առնում: Ներկայացնում ենք գնորդների հաշվապահական գրանցումներն անհայտացնելու փաստերը, և դատավոր/կառավարիչը նորից անտեսում են փաստերը: Ինչպե՞ս եղավ, որ Վլադիսլավ Մանգասարյանը միլիոնավոր դոլարների թալան է իրականացրել անմեղ մարդկանցից ու պետությունից ու դեռևս մնում է անպատիժ: Ինչո՞ւ են իմ դիմումները ղեկավարությանը մնում անպատասխան: Արդյո՞ք նրա հանցավոր գործարքները «փակվում են», քանի որ կապեր կան նրա և Նախագահի ընտանիքի միջև…… Չեմ կարծում որ Նախագահը տեղյակ կլինի եղբոր մութ գործարքներից և կարծում եմ, որ Նախագահը իրոք փորձում է բարեփոխումներ կատարել ու այս հարց նա անպատասխան չի թողի, բայց եկեք ապրենք ու տեսնենք:

Հայաստանի դատական համակարգը, որի միջոցով պետք է իրականացվի խախտված իրավունքների պաշտպանությունը, ամենակոռումպացված համակարգն է, քանի որ գործում է «վերևից իջեցված պատվերով»: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում սնանկության գործով դատավորի (դատ. Կարինե Պետրոսյան) ապօրինությունների դեմ բողոքներ են ներկայացվում վերաքննիչ դատարան, սակայն մինչ տվյալ բողոքի քննարկումը, քրեական գործի առկայության պայմաններում, հերթական ապօրինի որոշումներն են կայացվում և սնանկության գործով կառավարչի կողմից ընկերության տարածքները հանձնվում են Վլադիսլավ Մանգասարյանի կողմից նշված անձանց: Դրա դեմ հայց է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, սակայն մի քանի օր է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի աշխատակազմը միաձայն ստում է, որ իբր հայցադիմումը վարույթ ընդունելու և տարածքների արգելանքի հետ կապված որոշումներն ուղարկվել են, սակայն չեն հայտնում, թե ինչ որոշում է կայացվել: Դատարանի գրասենյակից ճշտվում է, որ նման որոշումներ չեն ուղարկվել: Այսինքն «խոշորացույցի տակ» արհեստականորեն պատճառներ են որոնում, որ հայցադիմումը վարույթ չընդունվի։ Սակայն դեռևս չեն կարողանում նման հիմքով մերժել հայցադիմումի վարույթ ընդունելը, բայց դիտավորյալ ուշացնում են սնանկության վարույթով ապօրինաբար ընկերության գույքը վաճառելու գործարքների վիճարկումը, հատկապես դրանց նկատմամբ արգելանք կիրառելու որոշման կայացումը: Մի քանի օր առաջ Կենտրոն-Մարաշ դատարանից մեկ այլ դատավոր (դատ. Ալեքսեյ Սուքոյան) ապօրինաբար՝ առանց ինձ ծանուցելու, նիստ է նշանակել և որոշում ընդունել, որի արդյունքում հիմնականում սփյուռքահայությանը պատկանող մի քանի տարածքներ են հանձնվել Վլադ Մանգասարյանի կողմից բերված նոր «գնորդներին»:

Թալանը դեռևս շարունակվում է: Հունիսի 29-ին նշանակված էր ընկերությունում մնացած գույքը աճուրդի հանելու և վերջնականապես «մաքրելու» ընկերության ունեցվածքը, և վստահ եմ, որ մի քանի օրից այն ի կատար կածվի: Սնանկության գործով կառավարիչը ցնծության մեջ է, նա վերջին 10-15 օրվա ընթացքում ընկերությունից գրպանեց $48,000՝ սնականության գործով տարածքներն ընկերությունից «տանելու» և Վլադ Մանգասարյանին հանձնելու իրենց պլանին համաձայն: Դրա համար նաև շնորհավորում եմ Կենտրոնի դատավոր Կարինե Պետրոսյանին:

Շենքում տարածքներ են «ձեռք բերել» բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ տարածքների մեծ մասը անփող գործարքներ են: Վլադ Մանգասարյանը սնանկության գործերով կողոպուտ կազմակերպելու հմուտ մասնագետ է: Ինքը սնանկ, իր ընկերությունները սնանկ, բայց միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ է իրականացրել, և կառավարությունն ու հարկային մարմինները դա «չեն նկատել»: Իսկ դեռևս 2000 թ-ին նա Ակունք բանկի կառավարչի հետ թալան է արել, հետո նրանց կռվից դատական ընթացքն ինձ բաժին ընկավ, երբ Ակունք Բանկը 2006թ-ին իմ շենքի վրա արգելանք դրեց՝ որպես Վլադի ապագայում ստացվելիք տարածքներ: Դատարանի շեմին նրանք հասկացան, որ ինձ ներքաշելով իրենց խարդախ կռվի մեջ, կբացահայտեն իրենց սև գործերը, և անմիջապես արգելանքը հանեցին շենքի վրայից:

2010 նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ-ին՝ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Առ այսօր քրեական գործ է հարուցված, և ընթացքը անորոշ է: 2011 մարտին դիմել եմ Հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Արդարադատության և Սփյուռքի նախարարներին, Լոս Անջելեսի Հայաստանի Հյուպատոսին, դիմել եմ, որ $4,500,000 թալանել են, և շուտով դատավորների ու սնանկության գործով կառավարչի հմուտ ձեռքերով ևս $2,000,000 են տանելու, սակայն դիմումներն անպատասխան են մնում և վերահասցեավորվում են այլ մարմինների, որոնք էլ հայտնում են, որ իրենց իրավասության մեջ չեն մտնում այդ հարցերը: Բայց յուրաքանչյուր դիմումից հետո սնանկության գործով, «փակ դռների հետևում», դատավորն ու կառավարիչն ավելի մեծ արագությամբ են ընկերության տարածքները փոշիացնելուն ուղղված որոշումներ կայացնում և գործողություններ իրականացնում: Առանց ֆինանսական վերլուծությունների ընկերությունը լուծարվում է: Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր դիմումից հետո թալանն արագացնելու հրահանգ է ստացվում և հարցի նման լուծման հիմքում տեսնում եմ «Հայկական հարցի» նմանությամբ այն հանցավոր գաղափարը, որ «չկա հայ, չկա հայկական հարց», իսկ իմ պարագայում՝ «չկա ընկերություն, չկա ընկերության թալան, չկա կանխամտածված սնանկություն, չկա խաբված ներդրող և չկան խաբված գնորդներ»:

Դատարանների ու Կառավարության անտարբերությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս այն մասին, որ կառավարությունը ամեն գնով փորձում է այս հարցը փակուղի տանել՝ հետքերը մաքրելու համար: Դրա համար ես դիմել եմ Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսարանին և ԱՄՆ-ում մարդու իրավունքների քարտուղարի օգնական Թոմաս Մելիաին, նրանց հետ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Միաժամանակ նամակներ են ուղղվում սփյուռքի Հայ գործիչներին, կազմակերպություններին և լրագրողներին, ինչպես նաև Glendale News Press և Լos Angeles Times –ի խմբագիր Դան Էվանսին, լրագրող Բիլ Օ’Նեիլին: Շուտով CNN-ին:

Հարգելի գնորդներ, Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի, Էդուարդ Եսայանի՝ ընկերությունից ապօրինաբար ձեր տարածքների հաշվապահական գրանցումներն անհայտացնելու, կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և դատավոր Կարինե Պետրոսյանի կանխամտածված և ապօրինի որոշումներով այս խմբին նպաստելու համար խնդրում եմ ներկայանալ Հայաստան՝ բողոքի ակցիա կազմակերպելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մանրամասնությունների մասին ես ձեզ կտեղեկացնեմ առանձին:

Գնորդներին:
1. Էդգար Մասիհի Շահբազյան – Թեհրան / ԱՄՆ
2. Ռաֆֆի Եսայի – Թեհրան
3. Արա Մելիք Միրզայանս – Թեհրան
4. Տիգրան Սարգսյան – ԱՄՆ
5. Կարինե Բեգիջանի – Թեհրան / ԱՄՆ
6. Աշոտ Աբրամյան – Ստուդիո Սիտի / ԱՄՆ (2 տարածք)
7. Ռիտա Ֆիլիկյան – Բըրբանկ / ԱՄՆ (2 տարածք)
8. Սարո և Նարեկ Հարթունյան – Նյու Ջերսի նահանգ / ԱՄՆ (3 տարածք)
9. Փառեն Պարսիղ Բարսեղյան – Սիրիա
10. Արմեն Բագիրով – Մոսկվա
11. Նունե Սահակյան – Մոսկվա
12. Վալոդյա Սարգսյան – Երևան
13. Դավիթ Հարությունյան – Երևան
14. Միքայել Կեմեչեչյան – Երևան
15. Լուսինե Գյուլխասյան – Երևան
16. Հրանտ Դադայան – Երևան

Էդմոնդ Խուդյան Գլենդեյլ, ԱՄՆ Հուլիս 6, 2011

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում