Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Պաշտպանության նախարարը տվեց կարևոր հարցի պատասխանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ուսումնասիրությունը, որի մասին օրերս հայտարարել էր նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գտնվում է ՊՆ-ում և այն կտրամադրեն Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին: Դավիթ Տոնոյանը, որն այդ շրջանում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, նշել է, որ պատրաստ են գործակցել հանձնաժողովի հետ և, եթե կան հանրությանը հուզող հարցեր, ապա դրանք պետք է ստանան պատասխան, որպեսզի նաև վերանան սխալ հետևությունները, որոնք կարող էին ծագած լինել հակառակորդի քարոզչական աշխատանքի հետևանքով: Նախարարը նշել է, որ ՊՆ-ում եղած ուսումնասիրությունը մասնագիտական ուսումնասիրություն է: Մասնագիտականությունը այս օրերին բավականին աշխուժորեն քննարկվում է և ակնառու է, որ հատկապես նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր շահարկում են այն, որ խորհրդարանի հանձնաժողովը պատերազմի ուսումնասիրման մասնագիտական համարժեք հարթակ չէ: Առերևույթ դա կարող է լինել և այդպես: Մյուս կողմից, պատերազմի հանգամանքները չեն լինում լոկ մասնագիտական, այն էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:

Այդ իմաստով, եթե խոսքը ռազմական մասնագիտացման մասին է, ապա պաշտպանության նախարարի հայտարարությունը բավականին պատեհ է, վկայելով այն մասին, որ ՊՆ-ն իր մասնագիտակցվածությամբ պատրաստ է ապահովել հանձնաժողովի աշխատանքի այդ տիրույթը: Նախարարը փաստացի ակնարկում է, որ թույլ չեն տա այդ տիրույթում ապամասնագիտական շեղում: Միևնույն ժամանակ, պատերազմի, և առավել ևս Ապրիլյան քառօրյա պատերազմի պարագայում, հանգամանքների ուսումնասիրությունը միայն ռազմական մասնագիտացում չէ, որ պահանջում է: Եվ ավելին, գուցե նույնիսկ ամենաքիչը հենց ռազմական մասնագիտական հարցերն են քննարկման և ուսումնասիրման կարիք զգում, և ավելի շատ, հիմնական, գերակշռող ուսումնասիրության կարիք զգում են ընդհանուր պետական-քաղաքական կառավարման հարցերը:

Ի վերջո, բուն պատերազմը մեր ռազմարվեստի հաղթանակն էր, երբ հայկական զինուժը կարողացավ գործնականում անհավասար պայմաններում, առավելապես ժամկետային զինվորական ստորաբաժանումներով ուղղակի կոտրել ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների մեջքը: Իհարկե, պատերազմը երբեք չի կարող լինել հրամանատարական որոշումների և կազմակերպվածության առումով անթերի: Անկասկած, բոլոր թերացումները և սխալները պետք է ուսումնասիրվեն, դիտավորության ռիսկերը չեզոքացնելու համար, անգամ պրոֆիլակտիկ նպատակով, սակայն, ընդհանուր առմամբ, Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի ռազմական հաղթանակն էր՝ քաղաքական կամ ռազմա-քաղաքական պարտության տարիներից հետո, որով բանակը ուղղակի սրբագրեց քաղաքական պարտության հետևանքները՝ ծանր, այդ թվում՝ թանկագին կյանքերի գնով: Ահա, այդ իմաստով, պաշտպանության նախարարն էլ, հայտարարելով մասնագիտական ուսումնասիրությունը հանձնաժողովին տրամադրելու, նաև գործակցության պատրաստակամության մասին, ակնարկել է, որ խնդիրն ավելի լայն է:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն, թերևս ոչ թե չորս օրերի, և ոչ էլ չորս շաբաթների կամ ամիսների, այլ, թերևս, առնվազն չորս տարիների զարգացումների համատեքստում, որովհետև, խոշոր հաշվով, այդ պատերազմը զարգանում էր մի քանի ներքին և արտաքին քաղաքական գծերի զուգահեռ ծավալումով, սկսած ներքին կառավարումից և ներհամակարգային հարաբերությունների թեժացումից, համակարգի տարբեր թևերի՝ իշխանության համար սրվող պայքարից մինչև այդ ֆոնին զուգահեռ Հայաստանի Եվրաասոցացման գործընթաց, վերջին պահին դրա տապալում Եվրասիական շրջադարձ փաստացի մեկ գիշերում, քաղաքական հետևանքներ, զուգահեռ Ադրբեջանի լկտիացում և քայլ առ քայլ ագրեսիվացում առաջնագծում, և զուգահեռ փակվող օղակով այդ ամենի ֆոնին հայկական ներքին կյանքում կառավարման տրամաբանության բացարձակ անփոփոխություն՝ չնայած ուղղակի աղաղակող արագությամբ աճող մարտահրավերներին: Ահա, թե ինչու է համարժեք խորհրդարանական ֆորմատը, որովհետև ամենևին լոկ կամ նույնիսկ առավելապես նեղ մասնագիտական և քրեաիրավական հարցեր չէ, որ պետք է պարզի հանձնաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում