Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը զորավարժությունների ժամանակ հեծանիվ վարելով խոցել է թիրախները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ նա որոշել է ստուգել երկրի զորքերը և կիսգեշերից հետո հանկարծակի հրամայել օպերատիվ զորավարժություններ անցկացնել։ Բերդիմուհամեդովը ևս մասնակցել է դրանց։ Հեծանվով անցնելով՝ նա խոցել է երեք թիրախից երեքն էլ։
Զինվորները գնահատել են նախագահի վարպետությունը։