Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արևմուտքի ուժեղ աջակցությունը Հայաստանին. անուղղակի պատասխան Մոսկվային

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:

«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը նրանց աջակցելու համար: Անցյալ տարի Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի կառավարման բարելավմանը»,- նշել է Շպայերը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումների համար մեկ տարում հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մեծանում է 40 մլն դոլարով:

Ուշագրավ է, որ նմանատիպ ուղերձ երեկ ստացվել է նաև Բրյուսելից։ Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում՝ ասված է Եվրամիության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի՝ երեկ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարության մեջ: Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ուշագրավ է, որ արևմտյան աջակցության կամ դրա ծավալների մեծացման մասին հայտարարվում է Հայաստանի դեմ իրականացվող ռուսական «հիբրիդային պատերազմի» համատեքստում։ Սա թերևս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների արձագանքների կոնտրաստն է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այն դեպքում, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը շտապում է երկրորդ նախագահի գրասենյակ՝ տեսակցելու Ռոբերտ Քոչարյանին, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մեծացնում են աջակցությունը Հայաստանին։ Ռուսաստանի դեսպանի այցն այն մասին է, որ Մոսկվան աննախադեպ աջակցություն է ցուցաբերում Քոչարյանին՝ անուղղակիորեն արտահայտելով իր բացասական վերաբերմունքը Հայաստանում հայտարարված դատական ռեֆորմի նկատմամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ճիշտ հակառակը, գործնականում սատարում են Երևանին՝ ռեֆորմն իրականացնելու ու մինչև վերջ հասցնելու հարցում։

Մոսկվայի ու արևմտյան մայրաքաղաքների քաղաքականության այս կոնտրաստը խիստ բացատրելի, մոտիվացված է։ Դատական կոռումպացված համակարգը Հայաստանում Ռուսաստանի տոտալ ազդեցության գործիքներից մեկն է, այն հարթակը, որի միջոցով Մոսկվան հիմա «հիբրիդային պատերազմ» է իրականացնում Հայաստանի դեմ, մյուս կողմից՝ դատական ռեֆորմն այն ազդակն է, որի շնորհիվ հնարավոր կդառնա Հայաստանի իրական ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին։

Վերջին հաշվով՝ Մոսկվայից, Բրյուսելից ու Վաշինգտոնից եկած ազդակների համատեքստում տեղին է անել ավելի գլոբալ հետևություններ։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարի, թե հայկական հեղափոխությունը չի ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի վրա՝ ակնհայտ է, որ անցած տարվա պատմական իրադարձությունները Հայաստանը քաղաքակրթական հողի վրա կտրել են, այսպես կոչված, եվրասիական միջավայրից՝ դարձնելով արևմտյան աշխարհի մաս։ Այսօրվա աշխարհում ներքին ու արտաքին քաղաքականությունը պետք է դիտարկել մեկ ամբողջական համատեքստում, ու դրանք գործնականում հնարավոր չէ տարանջատել։ Ասվածը ենթադրում է, որ Հայաստանի ներսում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումները բովանդակային առումով ուժեղացնելու են ինքնիշխանության բաղադրիչը ու վաղ թե ուշ ազդելու են Երևանի արտաքին քաղաքականության վրա, հակառակ պարագայում Երևանի «եվրասիական» հավատարմությունն է արգելապատնեշ դառնալու ռեֆորմների իրականացման ճանապարհին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում