Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պ․Կոշկարյանն իր վարած Ford Transit մակնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, որը կլիներ շուրջ 50-55 տարեկան կին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել: