Tuesday, 23 04 2024
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ

«Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի մեր առաջարկը». Չավուշօղլու

«Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն պնդել է, թե «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման առիթով Չավուշօղլուն կրկնել է պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։

Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը։ «Թող այդ հանձնաժողովում Ֆրանսիան լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը լինեն։ Հայաստանն ուզած երկրին կարող է ներգրավել։

Բացենք արխիվները», – հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում