Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Մոսկվայի աննախադեպ աջակցությունը Քոչարյանին․ Ռուսաստանի դեսպանը հանդիպել է երկրորդ նախագահին

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ․ տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։ Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։

Սա այն դեպքերից է, որ հանդիպման բովանդակությունը նույնիսկ երկրորդական է, որովհետև Մոսկվան՝ նման հանդիպումով, արդեն իսկ աննախադեպ քաղաքական աջակցություն է ցույց տվել Քոչարյանին։

Իհարկե, ընդունված պրակտիկա է, երբ օտարերկրյա դեսպանները պարբերաբար հանդիպում են հյուրընկալած երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նրանց հետ քննարկում են ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ։ Սակայն արտառոց է, երբ դեսպանը հանդիպում է նախկին նախագահի հետ, որը ոչ միայն քրեական հետապնդման մեջ է, այլ նաև մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով։ Ընդ որում՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս օրերին ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ, ապա այս հանդիպումը ցուցադրական աջակցություն է Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ։

Մոսկվայում այլևս չեն կարող ասել, թե Քոչարյանի հետ հանդիպել է մասնավոր մարդ կամ պետության հետ չասոցացվող փորձագետ։ Այս հանդիպումը լակմուսային նշանակություն ունի ու բացահայտում է հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների «փայլը», մանավանդ որ Մոսկվայում հրաշալի գիտեն, որ Հայաստանում աննախադեպ կոնսենսուսով է առկա Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատազրկելու հարցում։

Մյուս կողմից՝ Ռուսաստանի նման վերաբերմունքը բացարձակապես զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչպես է այս երկիրն անցած տարի բացահայտորեն միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, երբ Քոչարյանի կալանավորումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու անգամ հանդես եկավ նրան սատարող ու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատող հայտարարությամբ։

Անկասկած է, որ այս հանդիպման փաստը Ռոբերտ Քոչարյանի թիմն օգտագործելու է՝ «իր ընկեր» Պուտինի մասին հիշեցնելու, քրեաօլիգարխիկ համակարգի սեգմենտներին կոնսոլիդացնելու և դատարանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով։

Նախկին հոդվածներում առիթ ունեցել եմ գրելու, որ Հայաստանի, նրա ինքնիշխանության դեմ վարվում է «հիբրիդային պատերազմ», որը, սակայն, ի հեճուկս տարածված կարծիքի, վարում են ոչ թե հայկական բարոյալքված ու ապակենտրոն քրեաօլիգարխիան կամ «սևազգեստավորները», այլ Մոսկվան, որը Հայաստանում գործի է դրել իր ազդեցության բոլոր միջոցները ու բազմաշերտ և բազմահարթակ պայքար է մղում Հայաստանի իշխանությունների դեմ՝ հեղափոխության արդյունքները չեղարկելու ակնհայտ նպատակով։ Ընդ որում՝ Մոսկվան բացել է մի քանի «ճակատ»՝ ակտիվորեն ու հետևողականորեն օգտագործելով ոչ միայն Հայաստանում իշխանություններից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ խմբերին, այլ նաև խաղադրույք է կատարել Հայաստան-Արցախ հակասությունների վրա։

Մոսկվան ակնհայտորեն օգտվում է նաև Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք քաղաքականությունից։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո ոչ միայն դիվերսիֆիկացված չէ, այլ շարունակվում է Մոսկվային սիրաշահելու անհեռանկար քաղաքականությունը։ Մյուս կողմից՝ երկրի ներսում շարունակվում է հասարակության սորտավորման ոչ մի տեղ չտանող քաղաքականությունը, ինչը «նվեր» է Մոսկվայի համար քաղաքական համակարգն ավելի վերահսկելի պահելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում