Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 9 կետով կառաջադիմի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Ըստ football-rankings պարբերականի Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ, Հայաստանի ազգային թիմը կվերադառնա լավագույն հարյուրյակ, հանգրվանելով 97-րդ հորիզոնականում:
Այս պահին մեր հավաքականը 106-րդն է: ՖԻՖԱ-ն դասակարգման աղյուսակը կհրապարակի վաղը: