Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մոսկվան ուզում է, որ փորձառու Բակո Սահակյանն ու հեղափոխական Փաշինյանը ալյանս լինեն, ոչ թե իրար հակադրվեն

«Մոսկվան ուշադրությամբ հետևում է, թե ինչ է տեղի ունենում Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում։ Եվ Մոսկվան չէր ցանկանա, որ հայերի միջև բաժանում լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

https://www.tert.am/news_images/975/2922855_1/f58adc7abbd2d9_58adc7abbd318.thumb.jpg

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մոսկվան շատ կցանկանար, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունները շատ գրագետ գործեին Արցախի խնդիրների հարցում, որ նրանց խոսքերը չհակասեին գործին։ Ես և ռուսաստանյան շատ այլ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Վովաևիչը պետք է ոչ թե Բակո Սահակյանին հեռացնի, այլ նրա հետ ալյանս կազմի։ Բակո Սահակյանի պետականաշինության հարցում ունեցած փորձը, եթե միավորվի հեղափոխական այս գործընթացներին՝ դա այնպիսի էներգետիկա կհաղորդի, որ որևէ մեկին «դա քիչ չի թվա»։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները կխանգարեն դա անել ու կգնան Ղարաբաղի իշխանությունների հեռացմանը, ապա Հայաստանը ամեն ինչ կկորցնի, ու կդրվի առհասարակ հայոց պետականության հարցը»։

Ըստ Տարասովի՝ պատահական չէ, որ Ալիևը վերջերս անընդհատ հայտարարում է, իբրև թե հայերն իրենց պատմական հողի վրա են ապրում. «Եվ նա նկատի չունի միայն Ղարաբաղը, այստեղից պետք է հետևություններ արվեն։ Հայկական պետության առաջնորդներից մեկը՝ Բակո Սահակյանը, չափազանց փորձառու մարդ է, իր երկրի պատրիոտ է, մյուսը՝ հեղափոխական գործիչ, որը, ես ուզում եմ հավատալ, որ սիրում է իր երկիրը ու ուզում է դրական փոփոխություններ իրականացնել, նա նույնպես իր երկրի պատրիոտ է։ Այս երկու պատրիոտները պետք է միավորվեն ու հսկայական էներգետիկա ստեղծեն, ոչ թե դատողություններ անեն ինչ-որ դատական գործերի մակարդակով, կան շատ ավելի կարևոր այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել, որ Հայաստանն առաջ շարժվի»։

Քաղաքագետը նշեց՝ եթե Փաշինյանը գնա այս ճանապարհով և խաղադրույք չանի անծանոթ այլ գործիչների վրա՝ իրադարձությունները դրական զարգացում կունենան. «Ես որևէ մեկի մասին որևէ վատ բան չեմ ուզում ասել, բայց որևէ մեկը չի կարողանա իրավիճակը վերահսկել։ Պետք է հմուտ գործել և ոչ թե շարժվել անձնական նախասիրություններով»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Արցախում տեղի ունեցած կադրային փոփոխությունները և, մասնավորապես, Երևանի իշխանություններին քննադատող ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը կմեղմացնե՞ն լարվածությունը, Տարասովն արձագանքեց. «Բայց արդյոք հարցը դա էր, Բալասանյանը ևս իր երկրի պատրիոտն է, այլընտրանքային տեսակետներ է հայտնել, նա Ղարաբաղի ապագայի մասին իր պատկերացումներն ունի, և պետք չէ սեպարատիստական մոտեցումներ ունենալ։ Եթե Երևանը նրանց որպես սեպարատիստ է վերաբերում՝ դա ողբերգություն է, Հայաստանի վերջն է։ Երևանի իշխանություններն իրենց անձնական հետաքրքրությունները չպետք է պետական շահից վեր դասեն, սա է խնդիրը։ Եվ փոխարենը մի ամբոխ կանչեն, որն ընդամենը բղավում ու ոչինչ չի որոշում՝ պետք է պետական մտածողություն դրսևորել»։

Նաև նշեցինք, որ, քանի որ Բակո Սահակյանը չի առաջադրվելու 2020 թվականի նախագահական ընտրություններում, ո՞վ պետք է լինի իշխանության, որ լոյալ լինի Երևանին։ Այս դիտարկումներին ի պատասխան, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց. «Ես համոզված չեմ, որ Բակո Սահակյանը չի առաջադրվելու, նա կարող է և առաջադրվել։ Մենք համոզված չենք, որ նա չի առաջադրվելու, պետք է ամեն ինչ անել, որ նա առաջադրվի։ Ողջ Հայաստանի շահերից է բխում, որ Բակո Սահակյանը մնա իշխանության, ընդհանրապես պետք է պաշտպանել հմուտ գործիչ Բակո Սահակյանի ու հեղափոխական Փաշինյանի ալյանսը, նրանք չպետք է իրար հակադրվեն, պետք է միասնական գործեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում