Երկու լցանավ Է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում: Այդ մասին հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Որ երկրում են գրանցված նավերը, չի ճշտվում։