Thursday, 18 04 2024
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել

ՔՊ ռիսկն ու գայթակղությունը. վարակիչ օրինակ՝ լա՞վ, թե՞ վատ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին, արել է բավականին ուշագրավ հայտարարություն այն մասին, որ ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրությանը չի աջակցել իրենց թեկնածուին, և այդ հարցը կքննարկվի կուսակցության վարչության նիստում: Այն, որ Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցում կուսակցության ներսում առկա էին տարբերվող կարծիքներ, և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Կոտայքում իր ազդեցության շրջանակով հայտնի ՔՊ-ական, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մոտեցումները, և անգամ թեկնածուների հարցում նախընտրությունները տարբեր էին, գրվել է մամուլում, երբ դեռ որոշված չէ ՔՊ թեկնածուն: Աբովյանի ընտրության հայտնի արդյունքից հետո, անդրադառնալով թեմային, հիշատակեցինք, որ արդյունքը՝ ՔՊ թեկնածուի պարտությունը, անկասկած կարող է բերել կուսակցության ներսում քննարկումների, ինչն էլ իր հերթին կարող է բերել ներկուսակցական ազդեցության փոփոխության, ներքին ուժերի հարաբերակցության փոփոխության: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը կառավարող ուժի մասին է, եզրակացնում ենք, որ ներքին այդ փոփոխությունները բնականաբար կարող են արտահայտվել նաև պետական կառավարման գործընթացի վրա:

Ի վերջո, դա բնականոն երևույթ է բոլոր պետություններում: Ավելին, զարգացած պետություններում հարցը նույնիսկ ինստիտուցիոնալացված է, որպեսզի պետական կառավարման վրա կառավարող ուժի ներքին փոփոխությունները ունենան «օբյեկտիվ» և պատասխանատու ազդեցություն, ոչ թե ինտրիգային-կուլիսային: Օրինակ՝ դրանցից է ներկուսակցական փրայմերիզների ինստիտուտը, որ հաստատուն կիրառվում է Միացյալ Նահանգներում: Կան նաև այլ մեխանիզմներ, որպեսզի կուսակցությունների ներսում տեղի ունեցող վերափոխումները պատասխանատու կերպով արձանագրվեն հանրության առաջ, հետո կառավարման համակարգում արտահայտվելու դեպքում հանրության առաջ պատասխանատու մնալու համար: Ինչ շեշտադրումներով է դրվելու Սասուն Միքայելյանի հարցը ՔՊ վարչությունում: Ի վերջո, եթե մենք խոսում ենք ներկուսակցական ժողովրդավարության ինստիտուտի կարևորության մասին, ապա դա թերևս պետք է ենթադրի նաև ազատություն այս կամ այն քաղաքական ակցիայի կամ գործընթացի հարցում:

Այսինքն՝ պայմանականորեն, Սասուն Միքայելյանը պետք է ունենա քաղաքապետի իքս կամ իգրեկ կուսակցական թեկնածուին իր ռեսուրսով չսատարելու իրավունք: Եթե Սասուն Միքայելյանը փոքրամասնություն է կուսակցության ներսում, ապա նրա չսատարելը չի կարող դիտվել իբրև սաբոտաժ կամ դավադրություն: Եթե նրա չսատարելն ունի մեծ նշանակություն վերջնարդյունքի համար, ապա այդ դեպքում էլ պետք է գործեն ներկուսակցական մեխանիզմները, և կայացվեն փոխզիջումային որոշումներ: Հարցն, իհարկե, բազմաշերտ է, սակայն այսպես, թե այնպես, Աբովյանի ընտրությունը կառավարող քաղաքական ուժի համար դարձավ խորքային մարտահրավեր նաև այդ տեսանկյունից: Ի վերջո, արդիական քաղաքականությունը սկսում է արդիական կուսակցական համակարգերից: Հայաստանում կուսակցությունները փակ ակումբներ են, դրանից էլ, խոշոր հաշվով, փակ է թե՛ քաղաքական համակարգը, թե՛ քաղաքական մտածողությունը:

Արդիականացումը պետք է սկսել կուսակցական արդիականացումից, և այդ իմաստով, կառավարող կուսակցությունն ունի պատասխանատվության առաջնային բաժին: ՔՊ համար Աբովյանը մարտահրավեր է: Ի՞նչ կառաջարկի կառավարող ուժը հանրությանը այդ հարթության վրա: Հատկապես, եթե նկատի առնենք այն, որ հետհեղափոխական օրակարգի հիմնարար հարցերից է «Կուսակցությունների մասին» օրենսդրությունը: Ի վերջո, եթե ՔՊ-ն դժգոհ է այն հանգամանքից, որ Աբովյանում հաղթել է փաստացի օլիգարխի աջակցությունը վայելող թեկնածուն, ապա կա օլիգարխիկ բաղադրիչը քաղաքականությունից հեռացնելու երկու տարբերակ՝ կամ ոստիկանական ուժ, կամ քաղաքական մեխանիզմներ, օրենսդրություն, որը փոխհամաձայնությամբ կտարանջատի քաղաքականությունն ու բիզնեսը՝ սահմանելով այնպիսի նշաձողեր, որոնք կբացառեն խոշոր կապիտալի վրա հիմնված քաղաքական միավորների կամ խմբերի ձևավորում ու գործունեություն:

Այդ կարևոր օրենսդրական լուծումները տալու համար, կառավարող կուսակցությունը պետք է ինքը ինչ-որ իմաստով դառնա արդիական կուսակցության օրինակ: Գաղափարական, հայեցակարգային մոտեցումների առումով ՔՊ-ն իր հիմնադրումից ի վեր հավակնում էր լինել այդպիսին, ներկայանալ հանրությանն այդպիսին: Սակայն պրակտիկ իմաստով այն, իհարկե, դեռ ունի այդպիսին լինելու անհրաժեշտություն: Առավել ևս, որ թավշյա հեղափոխության հաջողությունը, կուսակցական իմաստով, ՔՊ համար մարտահրավեր էր, քանի որ ստանալով իշխանության կարգավիճակ, կուսակցությունը ստանում է իհարկե բազմաթիվ ռիսկեր և գայթակղություններ, որպես քաղաքականության սուբյեկտ, այն թերինստիտուցիոնալ Հայաստանում: Ի դեպ, այդ իմաստով, Սասուն Միքայելյանի դերի համատեքստում առկա է նաև մեկ այլ խնդիր՝ նրա ԵԿՄ նախագահ լինելը, իր քաղաքական ապակառուցողական «դերակատարմամբ» հայտնի այդ կառույցը քաղաքականությունից տարանջատելու առումով: Աբովյանի ընտրությունը փաստացի վերահաստատում է հարցը, որ ՔՊ առաջ կանգնած է որպես հեղափոխությունը հաղթանակի հասցրած, իսկ քաղաքականությունն՝ արդիականության հասցնելու հրամայականի առաջ կանգնած ուժ. վարակիչ է լինելու անցյալի վա՞տ օրինակը, թե՞ ՔՊ-ն կդնի ապագայի վարակիչ լավ օրինակի հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում