ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերջնաժամկետի վերաբերյալ հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իմ վերջնաժամկետն ահա այստեղ է»,-հայտարարել է Թրամփը՝ ցույց տալով իր գլուխը։
Նրա խոսքով՝ տվյալ պահին մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ վերջնաժամկետը «բացակայում է»։
Նա նաև Չինաստանի հետ առևտրային գործարք կնքելու հույս է հայտնել։